Չարենցավանի գիշերային ակումբներից մեկում 30-ամյա երիտասարդ է դանակահարվել. shamshyan.com

23:05 • 09.03.19

Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համաքաղաքացի՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դ. Սահակյանին:

Կարճ ժամանակ անց Չարենցավանի ոստիկանները Գ. Սարգսյանին բերման են ենթարկել ոստիկանության Չարենցավանի բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Չարենցավանի գիշերային ակումբներից մեկում 30-ամյա երիտասարդ է դանակահարվել. shamshyan.com