Իրանում երիտասարդ զույգին ձերբակալել են հանրային վայրում արված ամուսնության առաջարկի համար (տեսանյութ)

19:54 • 09.03.19

 

Իրանի կենտրոնական Էրակ քաղաքում երիտասարդ զույգին ձերբակալել են առևտրի կենտրոնում հանրության առաջ նշանադրվելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, ամուսնության առաջարկի տեսանյութը, որը հրապարակվել է սոցցանցում, պատկերում է երիտասարդ զույգին վարդի թերթիկներից պատրաստված սրտաձև շրջանակում կանգնած:

Դրական պատասխան տալուց հետո կինը գրկում է իր ընտրյալին, մինչ նրանց շուրջ հավաքված մարդիկ ծափահարում և տոնում են:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նրանց գործողությունները հակասում են իսլամական սկզբունքներին: Իրանի իսլամական օրենքների համաձայն՝ հանրության մեջ կապվածության նշաններ ցույց տալը խստորեն արգելվում է:

Ըստ տեղի փոխոստիկանապետի՝ զույգին կալանքի տակ են առել «հասարակության պահանջով»: Վերջինս հայտնել է նաև, որ նրանց ազատ են արձակել գրավի դիմաց:

Տեսանյութն՝ այստեղ:

Իրանում երիտասարդ զույգին ձերբակալել են հանրային վայրում արված ամուսնության առաջարկի համար (տեսանյութ)