Ճապոնիայի ափերին ուղևարատար նավը առեղծվածային «ծովային արարածի» է բախվել. 87 մարդ տուժել է

20:25 • 09.03.19

Ճապոնիայի հյուսիսարևմտյան ափերի մոտ մոտորանավը բախվել է «ծովային արարածի», ինչի հետևանքով 87 մարդ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Նիիգաթա պրեֆեկտուրայի առափնյա փրկարար ծառայությանը, նավում 121 ուղևոր է եղել բախման պահին: Ուղևորներից 5-ին ստիպված են եղել ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: Նավի անձնակազմը պատկան մարմիններին հայտնել է, որ «նավը բախվել է ինչ-որ առարկայի, որը հավանաբար ծովային արարած է եղել»:

Առափնյա ծառայությունը նավեր և ուղղաթիռներ է ներգրավել հետաքննչական աշխատանքներին՝ պարզելու համար բախման պատճառը, սակայն դեռ չեն գտել ենթադրյալ կենդանուն:

 

 

Ճապոնիայի ափերին ուղևարատար նավը առեղծվածային «ծովային արարածի» է բախվել. 87 մարդ տուժել է