Ջենիֆեր Լոպեսը լուսանկար է հրապարակել գեղեցիկ, կանաչ բիկինիով
Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր սիրեցյալի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ արևադարձային լողափում հանգստանալիս լուսանկարվել է գրավիչ կանաչ բիկինիով:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, 49-ամյա Լոպեսը և «Նյու Յորք Յանքիզ» բեյսբոլի թիմի նախկին խաղացող, 43-ամյա Ռոդրիգեսը սելֆի են արել լողափում: Լուսանկարը հրապարակելով սոցցանցում՝ զույգը շնորհավորական գրառում է կատարել կանանց միջազգային օրվա առթիվ:
Բացի այդ, Ռոդրիգեսը տեսանյութ հրապարակել է, որում Ջեյ Լոն պարում է իր համար «աշխարհից կտրված դրախտային անկյունում» հանգստի ժամանակ:
Անցյալ ամիս սիրահարները նշել են իրենց համատեղ կյանքի 2-ամյա տարեդարձը: 










