Անհավանականորեն գեղեցիկ, նրբագեղ և կանացի. ռետրո ֆոտոշարք՝ նվիրված Օռնելա Մուտիի 64-ամյակին
Օռնելա Մուտին, թերևս, դասվում է այն դերասանուհիների շարքին, որոնց չես մոռանա, եթե նույնիսկ դադարեն նկարահանվել ֆիլմերում և հայտնվել հասարակության մեջ:
Անհավանականորեն գեղեցիկ, նրբագեղ և կանացի... այս խոսքերով է հանրահայտ իտալուհուն նկարագրում interesnoznat կայքն՝ առաջարկելով ևս մեկ անգամ դիտել Մուտիի ոգեշնչող ու գրավիչ ռետրո լուսանկարները, որոնց շարքում տեղ են գտել նաև կադրեր նրա մասնակցությամբ սիրված ֆիլմերից:
Օռնելա Մուտին մարտի 9-ին նշում է ծննդյան 64-ամյակը, սակայն տարիքը մեծ ազդեցություն չի ունեցել իտալուհու արտաքինի վրա. այժմ էլ նա նույնքան գեղեցիկ, բնական և կանացի տեսք ունի, ինչպես երիտասարդ տարիներին: 




















