Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել

21:31 • 09.03.19

Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակա գյուղում պայթել է ահաբեկիչների տեղադրած ականներից մեկը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով 8 մարդ մահացել է, 11 մարդ՝ վիրավորվել:

Հաղորդվում է, որ ականը տեղադրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Եվս երկու այլ պայթյուն որոտացել է Համա և Մանբիջ նահանգներում: Առաջին դեպքում երկու երեխա է զոհվել: Մանբիջում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մեքենայով, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել:   

Նման պայթյունները պարբերական բնույթ են կրում Սիրիայում, քանի որ ահաբեկիչները, բնակավայրերից հեռանալով, ականներ են տեղադրում տեղանքում, հաճախ՝ բնակելի տներում:

 

 

Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել