«Շերեմետևո»-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի ուղեբեռում ական է հայտնաբերվել. ՌԴ ԱԳՆ

16:51 • 09.03.19

Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցը «Շերեմետևո» օդանավակայանում փորձել է իր ուղեբեռում ական անցկացնել:

Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ արտգործնախարարությանը հղումով: Աղբյուրը մանրամասնում է, որ ականում պայթուցիկ նյութ չի եղել:

Հայտնի է, որ դեսպանատան աշխատակցին թույլ է տրվել Նյու Յորք թռչել միայն ականի առգրավվումից հետո:

Նշվում է, որ  ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը տեղեկացվել է միջադեպի մասին:

Մոսկվան կատարվածը սադրանք է անվանել՝ ենթադրելով, որ դեսպանատան աշխատակիցը գիտակցաբար է նման քայլի դիմել:

«Շերեմետևո»-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի ուղեբեռում ական է հայտնաբերվել. ՌԴ ԱԳՆ