Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Յուվենտուսը» գլխավորելու վերաբերյալ շշուկները

10:29 • 10.03.19

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ խաղից հետո (3:1) մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» հետ համաձայնության գալու վերաբերյալ շշուկները.

«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը հավատում այն ամենին, ինչ գրվում է սոցիալական ցանցերում: Ընդ որում, չեն փորձում զանգահարել իմ գործակալին, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Յուվենտուսի» ներկայացուցիչներին:

Ես ցավում եմ Մասիմիլիանո Ալեգրիի համար: Ես դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ: Կարող եմ հեռանալ, միայն եթե ինձ հեռացնեն: Առաջիկա երկու տարում ես չեմ տեղափոխվի «Յուվենտուս»»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:

«Մանչեսթեր Սիթին», վաստակելով 74 միավոր, գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մարտի 12-ին թիմը սեփական հարկի տակ կմրցի «Շալկե-04»-ի հետ` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում: Թիմերի միջև առաջին խաղում անգլիացիները 3:2 հաշվով հաղթանակ են տարել:

Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Յուվենտուսը» գլխավորելու վերաբերյալ շշուկները