Ինդիան-Ուելս. Ջոկովիչը և Զվերևը դուրս են եկել երրորդ շրջան

14:25 • 10.03.19

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Սերբ թենիսիստը 7-6 (7-5), 6-2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բյորն Ֆրետենջելոյի նկատմամբ: 1 ժամ 29 րոպե տևած հանդիպման ընթացքում Ջոկովիչը կրկնակի սխալներ թույլ չի տվել, իրացրել է 3 բրեյք-փոինթ՝ 5 հնարավորից, իսկ Ֆրետենջելոյի ակտիվում գրանցվել է 6 էյս, 5 սխալ մատուցման ժամանակ և 1 բրեյք:

1/8 եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը խաղալու է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ:

Պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել նաև գերմանացի Ալեքսանդր Զվերևը, որի մրցակից սլովակ Մարտին Կլիժանը 3-6, 0-2 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից:

Հավելենք, որ BNP Paribas Open-ի գործող չեմպիոնը Խուան-Մարտին դել Պոտրոն է, որն ընթացիկ խաղարկությունը բաց է թողնում ծնկի վնասվածքի պատճառով:

Ինդիան-Ուելս. Ջոկովիչը և Զվերևը դուրս են եկել երրորդ շրջան