Բարձրագույն խումբ. «Արցախն» ու «Արարատը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

16:38 • 10.03.19

Հայաստանի առաջնության 22-րդ տուրում Երևանի «Արցախը» ընդունել է «Արարատին» և ոչ-ոքի  ավարտել հանդիպումը:

Հանդիպումը կայացել է «Փյունիկ» մարզադաշտում և ավարտվել 0:0 հաշվով:

Այս հանդիպումից հետո երևանյան թիմերը շարունակում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականները զբաղեցնել` նույնքան միավորներով:

«Արցախը» 14 միավորով նախավերջին` 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արարատը» 9-րդ:

Նշենք` առաջնության վերսկսումից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմը երկու անընդմեջ պարտություն էր կրել` զիջելով «Արարատ-Արմենիային» (1:4) և «Շիրակին» (0:2): Իսկ «Արցախը» ոչ-ոքի էր խաղացել «Շիրակի» հետ (0:0) ու պարտվել «Լոռիին» (0:2):

Բարձրագույն խումբ. «Արցախն» ու «Արարատը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին