Բրազիլիայում ֆուտբոլիստները հոսպիտալացվել են կայծակի հարվածից հետո

17:34 • 10.03.19

Բրազիլական «Նասյոնալ դե Սան-Դոմինգուշ» թիմի մարզման ժամանակ խաղադաշտը կայծակնահարվել է, հայտնում է Globo Esporte-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ` մարտի 8-ին, Սանտա-Կիտերիա քաղաքում, երբ բրազիլական ակումբի ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի:

Հարվածից հետո ֆուտբոլիստները կորցրել են գիտակցությունն ու ընկել խոտածածկին:

«Ես միայն կարողացա վառ գիծ տեսնել, ինչից հետո անմիջապես ընկա խոտածածկին: Ես մտածեցի, որ նրանք բոլորը մահացել են»,- նշել է թիմի ֆուտբոլիստ Էլտոն Մենդոնսա Բորխեսը, որը չի տուժել կայծակի հարվածից, քանի որ դաշտից դուրս է գտնվել:

Արդյունքում բրազիլական թիմի երեք ֆուտբոլիստ տեղափոխվել է հիվանդանոց: Բուժզննումից հետո նրանք դուրս են գրվել:

Բրազիլիայում ֆուտբոլիստները հոսպիտալացվել են կայծակի հարվածից հետո