Լուսանկար է հրապարակվել Եթովպիայում Boeing-ի կործանման վայրից. ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել

17:14 • 10.03.19
Լուսանկար է հրապարակվել Եթովպիայում Boeing-ի կործանման վայրից. ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել

Հրապարակվել է առաջին լուսանկարը Եթովպիայում վթարված Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի կործանման վայրից: Լուսանկարում, որը սոցցանցերում հրապարակել է ավիաընկերությունը, տեսանելի է, որ ընկած ինքնաթիռը մեծ փոս է առաջացրել գետնի վրա:

Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը, Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց:

Ավիաընկերության գլխավոր տնօրենը, որը ներկա պահին գտնվում է վթարի վայրում, հաստատել է, որ ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Հիշեցնենք, որ 149 ուղևորի և անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռը, որը ընդամենը մի քանի ամիս է շահագործվել, կործանվել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Լուսանկար է հրապարակվել Եթովպիայում Boeing-ի կործանման վայրից. ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել