Մեգան Մարքլի «աջ ձեռքը» կհեռանա Բուքինգհեմյան պալատից. Enews
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, վերջին կես տարում հրաժարվում է արդեն երրորդ օգնականից, գրում է Enews-ը:
Ըստ հեռուստաալիքի ունեցած տվյալների՝ Բուքինգհեմյան պալատից հեռանում է Մարքլի «աջ ձեռքը»՝ 32-ամյա Էմի Փիքերիլը:
Նշվում է, որ նա և Մարքլը շարունակում են պահպանել լավ հարաբերություններ և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Փիքերիլն առայժմ կշարունակի մնալ Մարքլի խորհրդականի պաշտոնում մինչ երեխայի ծնունդը:
Բացի դրանից, նա կշարունակի օգնել Մեգանին երեխայի ծնունդից հետո էլ, քանի դեռ պալատում չեն գտել նոր օգնականի:
Նշենք, որ արքայազն Հարիի կինը գտնվում է հղիության 8-րդ ամսում:










