Հայտնի են դարձել ամենահարուստ ռուս դերասանների անունները

16:48 • 10.03.19

Ռուսաստանյան կինեմատոգրաֆի փորձագետները կազմել են ամենահարուստ ռուսաստանցի դերասանների ցուցակը:

Ինչպես գրում է ФАН-ը, ցուցակը գլխավորել է հայտնի դերասան ու հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիևը: Վերջինիս կարողությունը գերազանցում է 3 մլն 200 000 ԱՄՆ դոլարը:

Նագիևին հաջորդել է Ֆյոդոր Բոնդարչուկը, որի կարողությունը գնահատվել է 1 մլն 300 000 ԱՄՆ դոլար:

Եռյակը եզրափակում են Սվետլանա Խոդչենկովան ու Վլադիմիր Մաշկովը՝ յուրաքանչյուրը մեկական միլիոն դոլարով:

Հինգերորդ տեղում է Դանիլա Կոզլովսկին, որն իր մրցակիցներին զիջել է ընդամենը 100 000 դոլարով: 

Հայտնի են դարձել ամենահարուստ ռուս դերասանների անունները