ԱՄՆ-ում լուսանկարչուհին պատկերել է իր իսկ որդու լույս աշխարհ գալու պահը (լուսանկար)

17:54 • 10.03.19

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բնակվող լուսանկարիչ Մեգան Մեթիուզոյին անգամ ծննդաբերությունը չի ստիպել մի կողմ դնել իր տեսախցիկը:

Ինչպես հայտնում է Fox News-ը, ամերիկուհին հաջողացրել է իր ձեռքով հավերժացնել իր որդու լույս աշխարհ գալու պահը: Փոքրիկ Իսթոն Լուիսը ծնվել է մարտի 8-ին: Ծննդաբերությունից րոպեներ առաջ լուսանկարչուհին խնդրել է կարգավորել սենյակի լույսերը, մինչ ինքը նախապատրաստել է տեսախցիկը և այն պահել մարմնի վրա՝ պատրաստ լուսանկարելու:

«Եթե ես դա անում եմ այլ մարդկանց համար, ինչո՞ւ չեմ կարող անել սեփական ընտանիքիս համար», - ասել է Մեգանը տեղի լրատվամիջոցին:

Բժիշկն իր հերթին խոստացել էր հուշել, թե երբ է պետք լուսանկարել, որպեսզի նա բաց չթողնի ճիշտ պահը:

Նշվում է, որ փոքրիկը ծնվել է 9 տարի անց այն նույն օրը, երբ հանդիպել են ծնողները: Դա ամուսինների երկրորդ երեխան է: Նրանք նաև դուստր ունեն:  

 

ԱՄՆ-ում լուսանկարչուհին պատկերել է իր իսկ որդու լույս աշխարհ գալու պահը (լուսանկար)