Ալժիրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ

16:17 • 10.03.19

Ալժիրում երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Հայտնի է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից շատերը տուժել են արցունքաբեր գազից ու ոստիկանների կիրառած ռետինե գնդակներից:

Ալժիրի մշակույթի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշ ցուցարարներ թալանել են երկրի հնագույն թանգարանը: Անհայտ անձինք կրակի են տվել հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ: Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց:

Ալժիրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ