Արցախում վաղը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը
13:56 • 11.03.19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»,- ասացին վարչությունից:
ՀեղինակՀռիփսիմե Հովհաննիսյան
Placeholder










