Քաղաքապետարանում ավարտվեց «Օպերայի» հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը (տեսանյութ)
Քաղաքապետարանում ավարտվեց «Օպերայի» կից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը, որից հետո մասնակիցները պատմեցին հանդիպման հիմնարդյունքների մասին:
Հիշեցնենք, որ Այսօր Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի մերձակայքում գործող որոշ սրճարաններ և սրճարանների որոշ հատվածներ: Սա ապամոնտաժման առաջին փուլն է: Քաղաքապետարանի այս որոշմանը դեմ են ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը և աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել գործողությունը։ 2019-ի սկզբին Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Սեփականատերերն իրենց հերթին նշում են, որ բիզնես գործունեության ծավալման համար կնքված պայմանագրերը չեն ավարտվել:










