Յակուտսկում ֆիզկուլտուրայի ուսուցիչը մոտ կես տարի բռնաբարել է իր 13-ամյա աշակերտուհուն

03:53 • 13.03.19

Յակուտսկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցիչը մարզադահլիճում բռնաբարել է իր 13-ամյա աշակաերտուհուն: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայնտել են Յակուտիայի քննչական կոմիտեից:

Ըստ աղբյուրի` հետաքննությունը պարզել է, որ 2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի մայիս  ուսուցիչը սեռական բնույթի 29 հանցագործություն է կատարել դեռահասի նկատմամբ: Մարզադահլիճից բացի, ուսուցիչը սեռական ոտնձգություններ է կատարել նաև իր մեքենայում և բնակարանում:

Աշակերտուհու ծնողները բռնաբարության մասին իմացել են` դստեր հեռախոսի մեջ կարդալով ուսուցիչի հետ նամակագրությունը, ինչից հետո տեղեկացրել են իրավապահներին: Նա ձերբակալվել, հարուցվել է քրեական գործ է հարուցել: Ուսուցիչը հեռացվել է դպրոցից: Տուժած աշակերտուհու հետ աշխատում են հոգեբանները:

Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Նա հրաժարվել է ընդունել մեղադրանքը, սակայն քննչական մարմինները կարողացել են անհրաժեշտ միջոցների գործադրմամբ հաստատել նրա ներգրավվածությունը բռնաբարության մեջ: Դպրոցի վարչակազմը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: