Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը ԱՄՆ փոխնախագահի հետ զրուցել է Հայոց ցեղասպանության թեմայով

23:19 • 15.03.19

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Ռաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Ինչպես ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան հայտարարության մեջ, հինգշաբթի Վաշինգտոնում կայացած զրույցում Քարաքաշյանն ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել աջակցել Ցեղասպանության զոհերի հիշատակի պատշաճ ոգեշնչմանը:

Պաշտոնյաներն ընդգծել են նաև Թրամփի և Փենսի վարչակազմի կողմից Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյա փոքրամասնություններին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: