Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայում հրաձգության հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, կան տուժածներ

16:34 • 18.03.19

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում այսօր տեղի ժամանակով 10.45-ին անհայտ անձը կրակ է բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ, գրում է Corriere della Sera-ն։

Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի Հոկտեմբերի 24-ի ծայրամասային հրապարակում։ Դեպքի վայր են ժամանել հակաահաբեկչական խմբեր և շտապօգնության ուղղաթիռներ։

Նախնական տվյալներով՝ կրակ բացած անձը տղամարդ է, որն այժմ փախուստի մեջ է, սակայն ոստիկանությունը չի բացառել հրաձգությանը մասնակցած այլ անձանց առկայության հնարավորությունը, ինչպես նաև չի բացառել, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչական գործողություն լինել։

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կատարվածի առնչությամբ կառավարության արտահերթ նիստ է հրավիրել։

Զոհերի և տուժածների պաշտոնական թվի մասին առայժմ չի հաղորդվում։