«Բժիշկներին չի կարելի մեղադրել». Յուլյա Նաչալովայի հայրը պատմել է երգչուհու վերջին օրերի մասին (լուսանկարներ)

09:55 • 20.03.19

Ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը, kp.ru-ի հետ զրույցում պատմել է երգչուհու վերջին օրերի մասին: Նա ընդգծել է, որ 38-ամյա դստեր մահվան հարցում բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան:

«Տեղի է ունեցել ուժեղագույն աբսցես՝ արյան վարակում. նրա սիրտը չի դիմացել: Այստեղ հարցը բժիշկների մեջ չէ, պարզապես մենք չափազանց ուշ նրանց դիմեցինք: Յուլյայի ոտքի մատին կոշտուկի պես փոքրիկ վերք կար: Շատ էր ցավում: Սկզբում նա ինքնուրույն էր փորձում բուժել, բայց երբ ոտքն ուռեց ու կարմրեց, շտապօգնություն կանչեցինք»,-պատմել է հանգուցյալի հայրը:

Նա մանրամասնել է, որ վիրահատությունից հետո երգչուհին իրեն շատ լավ էր զգում, շփվում էր ընկերների հետ ու կատակում, որ «անպայման երգելու է»:

Սակայն դրանից հետո արյան վարակում է տեղի ունեցել:

Նաչալովը մանրամասնել է, որ դուստրն իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն էլ անորեքսիայի հետևանք էր:

 

Юлия Началова сгорела от сепсиса буквально за три дня. Фото: Анатолий ЛОМОХОВ/East News

Юлия Началова стала звездой еще в юности Фото: Анатолий ЛОМОХОВ/East News

На публике Юля не подавала виду, что испытывает боль Фото: EAST NEWS

Певица хотела сбросить вес и изнуряла себя диетами. Фото: Анатолий ЛОМОХОВ/East News

Юлия Началова и Евгений Алдонин с новорожденной дочкой

Юлия Началова и Александр Фролов Фото: EAST NEWS

Семья: Виктор Началов, Юлия Началова, Таисия Началова и Вера Алдонина Фото: EAST NEWS

 

«Բժիշկներին չի կարելի մեղադրել». Յուլյա Նաչալովայի հայրը պատմել է երգչուհու վերջին օրերի մասին (լուսանկարներ)