Facebook-ում հումորային թեսթը լուրջ ընդունած աղջիկը շտապել է կազմակերպել սեփական հարսանիքը՝ առանց ընկերոջը տեղյակ պահելու
Facebook-ի օգտատիրուհին առցանց հումորային թեսթ է անցել, որը առաջիկա տարում հարսանիք է «կանխագուշակել» նրա համար, արդյունքում երիտասարդ աղջիկն այնքան է ոգևորվել, որ սկսել է զբաղվել արարողության նախապատրաստությամբ՝ չսպասելով սիրելիից ամուսնության առաջարկության:
Ինչպես գրում է The Sun-ը, թեսթն անցնելուց հետո ոգևորված «հարսնացուն» շտապել է իր ընկերներին ուղարկել «հատուկ միջոցառման» հրավերներ, ավելի ուշ միջոցառման մասնակիցները տեղեկացել են, որ աղջկա սիրելին դեռ չի հասցրել նրան առաջարկություն անել:
Ոմանք կատակել են, որ շատ ուրախ են ընկերուհու համար, սակայն իրենք խճճվել են և չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում:
Սոցցանցերի մի շարք օգտատերեր ծիծաղելի են համարել աղջկա քայլն ու խղճացել նրա փեսացուին, որը փաստացի տեղյակ էլ չէ իր «հարսանիքի» մասին:










