Նյու Յորքի բնակչուհին ոճային զգեստ է գործել պոլիէթիլենային տոպրակներից (տեսանյութ)

21:59 • 26.03.19

Նյու Յորքում բնակվող 75-ամյա Ռոզա Ֆերինգոն նոր պիջակ և կիսաշրջազգեստ է գործել, որին նայելիս դժվար է մտածել, որ այն պատրաստված է ոչ թե սովորական թելից, այլ ուրիշ հումքից:

Ինչպես գրում է Oddity central-ը, իրականում Հունաստանից գաղթած կինը, որը բավականին ակտիվ է, նոր հանդերձանքը գործել է 300 պոլիէթիլենային մթերային տոպրակից:

Նա սիրում է տարբեր բարդ զգեստներ գործել և դրա համար արտասովոր տեխնիկա է կիրառում: Նրա վերջին աշխատանքի արդյունքն իսկապես տպավորիչ է: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ինչից է հագուստը պատրաստված: Այդ մասին կարելի է գլխի ընկնել միայն հպվելով:  

Սա նրա երկրորդ ստեղծագործական աշխատանքն է: Նախ նա պայուսակ էր պատրաստել տոպրակներից, որից հետո էլ որոշել է պայուսակի հետ համահունչ զգեստ պատրաստել իր համար: