Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիեննա (տեսանյութ)

00:30 • 29.03.19
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիեննա (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորման ոչ պաշտոնական արարողության կարգով օդանավակայանում դիմավորեց Ավստրիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։

Մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս Վիեննա է ժամանել ավելի վաղ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:

Ավստրիա այցի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և Ավստրիայի դաշնային նախագահի հետ հանդիպումը, որին կհաջորդի Ավստրիայի կանցլերի հետ հանդիպումը, երեկոյան ՀՀ վարչապետը կհանդիպի հայ համայնքի հետ։

 

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիեննա (տեսանյութ)