Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել Մեքսիկայի հետ սահմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել երկրի հարավային՝ Մեքսիկայի հետ սահմանը, եթե Մեքսիկան միջոցներ չձեռնարկի ապօրինի ներգաղթի դեմ:
«Եթե Մեքսիկան անհապաղ չդադարեցնի ներգաղթը, որը հարավային սահմանով ԱՄՆ է թափանցում, ես կսկսեմ հենց հաջորդ շաբաթ սահմանի խոշոր հատվածներ փակել: Մեքսիկան միայն վերցնում է մեր փողերն ու խոսում, բացի այդ՝ մենք նրանց հետ կապված այնքան փողի կորուստ ենք ունենում (եթե հաշվի առնենք թմրանյութերի թրաֆիքինգը և այլ բաներ), որ սահմանը փակելը դրական բան կլիներ»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի տարածքով ԱՄՆ են գալիս ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից և այլ տարածաշրջաններից, որոնք փորձում են ապօրինի հատել սահմանը:










