ՀՀ տնտեսության մեջ քիչ հավանական է իրականացնել հեղափոխական քայլեր, իսկ տնտեսությունը հիմնականում շինարարության ոլորտի վրա կառուցելը ճիշտ չէ. Գագիկ Վարդանյան
Շինարարության ծավալներում նշանակալի է բնակշինարարության բաժնեմասը: Բնականաբար, բնակելի շենքերի նկատմամբ պահանջարկի մեծացման ուղիներից մեկը հիփոթեքային վարկավորումն է, որի աճի տեմպերի բարձրացումն ունի:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով տնտեսական աճին, տնտեսությունում հեղափոխություն անելու մասին հայտարարություններին, համեմատականներ տանելով 90-կաններին, 2000-ականներին ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականության հետ ու արդյունքներին, հիմնվելով նաև միջազգային անցուդարձի վրա:
– Պարոն Վարդանյան, ըստ ԱՎԾ-ի՝ շինարարության ոլորտում այս տարվա և՛ հունվարին, և՛ փետրվարին առավել քան 20 տոկոս աճ է գրանցվել։ Ինչպե՞ս կգնահատեք սա, ինչո՞վ է պայմանավորված շինարարության ծավալների նման աճը:
- Հարկ է նշել, որ ամսական կամ եռամսյակային ցուցանիշները, սովորաբար, բնութագրական չեն ամբողջ տարվա համար, ինչպես վկայում է շինարարությանն առնչվող պաշտոնական վիճակագրությունը: Այո, 2019 թ. հունվարին շինարարության աճը կազմել է 22.1%, փետրվարին՝ 21.3%: Նախորդ տարի՝ 2018 թ. հունվարին հավելաճը կազմել է՝ 19.7%, փետրվարին՝ 25.1%, մարտին՝ 23.2%, իսկ տարեկան՝ 4.5%: Այդ տեմպերը փոփոխական են նաև ըստ առանձին ամիսների ու առանձին եռամսյակների:
Որոշ տարիներին, առաջին եռամսյակում գրանցվել են նույնիսկ ռեկորդային ցուցանիշներ.օրինակ, 2008 թ.՝ հունվար՝ 79.7%, փետրվար՝ 2.4%, մարտ՝ 22.2%, 2003թ.՝ հունվար՝ 56.2%, փետրվար՝ 29.3%, մարտ՝ 26.6%, 2001 թ. հունվար՝ 5.6%, փետրվար՝ 3.4 անգամ, մարտ՝ 2.6 անգամ: Այդուհանդերձ, տարվա կտրվածքով, շինարարության ամենաբարձր տեմպերն արձանագրվել են. 2007 թ.՝ 19.7%, 2006 թ.՝ 37.1%, 2005 թ.՝ 34.2%, 2004 թ.՝ 17.2%, 2003թ.՝ 40.0%, 2002թ.՝ 43.3%: Համաշխարհային ճգնաժամը, այդ տեսանկյունից չշրջանցեց նաև ՀՀ շինարարության ոլորտը, որտեղ 2009թ. անկումը կազմեց 36.4%:
Տնտեսության տատանումները, այդ թվում՝ շինարարության, արտահայտվում են տնտեսական պարբերաշրջանում: Ուսումնասիրված տնտեսական պարբերաշրջաններին տրվել է դրանց առնչվող տեսությունները մշակողների անունները. կոնդրատևյան (45-60 տարի տևողությամբ), կուզնեցի (15-20 տարի), ժյուգլարի (7-11 տարի), քիթչենի (3-4 տարի):
Կուզնեցի (ամերիկացի տնտեսագետ, նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Սայմոն Կուզնեց) պարբերաշրջանն անվանում են նաև «շինարարական» կամ «ժողովրդագրական» պարբերաշրջաններ: Կարելի է ասել, որ կոնդրատևյան մեծ 5-րդ պարբերաշրջանի (սկիզբը՝ 1990-ական թթ. սկիզբը) և նորանկախ Հայաստանի առաջին շինարարական պարբերաշրջանն ավարտվեց 2014-16 թթ.: Նկատի ունենալով այն, երկու տարի անընդմեջ (2017, 2018 և 2019 թվականի առաջին երկու ամիսը) շինարարության ոլորտում դրական դինամիկա է նկատվել, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում շինարարությունը մուտք է գործել նոր պարբերաշրջան:
- Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով: Ի՞նչ է ենթադրում հիփոթեքային վարկավորման ծավալների աճը:
- Հատկապես դրամով հիփոթեքային վարկավորման աճի տեմպերի դրական դինամիկայի ուժեղացումը նկատվել է դեռևս 2017 թ.-ի 3-րդ եռամսյակից և էլ ավելի են ուժեղացել 2018 թ.-ի դարձյալ 3-րդ եռամսյակից: Այսպես, եթե 2017 թ,-ի 3-րդ եռամսյակին նախարդի համեմատ հավելաճը կազմել է 3.8 %, ապա 2018 թ. նույն ժամանակահատվածում այն կազմել է 11.3 %:
Շինարարության ծավալներում նշանակալի է բնակշինարարության բաժնեմասը: Այսպես, 2018 թ. հունվար - դեկտեմբերին բնակչության միջոցների հաշվին շահագործման հանձնված շենքերի քանակը կազմել է 526, իսկ կազմակերպությունների միջոցների հաշվին՝ 63, թեպետ քառ. մետրերով առաջինը գերազանցում է վերջինին 3.8 %-ով: Բնականաբար, բնակելի շենքերի նկատմամբ պահանջարկի մեծացման ուղիներից մեկը հիփոթեքային վարկավորումն է, որի աճի տեմպերի բարձրացումն ունի, առաջին հերթին, ժողովրդագրական բացատրություն (դրանով էլ բացատրվում է քիթչենի պարբերաշրջանի մյուս անվանումը՝ «ժողովրդագրական»):
Այս գործոնի ազդեցության ուժեղացմանը, ինչ խոսք, կարող է որոշակիորեն նպաստել նաև վերջերս ՀՀ կառավարության կայացրած որոշումը (մասնավորապես՝ 65 տարին 70 տարով փոխարինելու առումով): Այսինքն, ոչ մի կառավարություն չի կարող հակազդել կամ վերացնել տնտեսական պարբերաշրջանները, սակայն յուրաքանչյուր կառավարություն կարող է ուժեղացնել պարբերաշրջանի առաջացրած դրական միտումները և մեղմել բացասականները: Պետք է նկատի ունենալ, որ, չնայած հիփոթեքային վարկավորման ծավալների տարեցտարի ավելացմանը, այդուհանդերձ, դեռևս լիարժեք չի կարող համարվել դրա հասանելիությունը, նկատի ունենալով երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը:
Հիփոթեքային վարկի շուկան հիմնականում ներկայացնում են շուրջ 1 միլիոն երիտասարդները և միջին տարիքի անձինք (25-44 տարեկանները) ինչը մեծ ռեզերվ է բնակարանային շինարարության զարգացման տեսանկյունից: Պետք է նկատի ունենալ այն, որ բացի սոցիալական խնդիրներից (կյանքի որակի բարձրացման համար էական նշանակություն ունեցող բնակարանային պայմանների ստեղծում), հիփոթեքային վարկավորմամբ պահանջարկի խթանումը նպաստում է նաև շինանյութերի արդյունաբերության զարգացմանը: Բացի դրանից, հիփոթեքային վարկավորման հետագա զարգացումը շեշտադրում է սեփական բնակարան, տուն ունենալու ավանդույթի ձևավորման նշանակությունը (ինչը կարող է լինել արտագաղթի մեղմման ուղիներից մեկը), ինչը խոր արմատներ ունի, օրինակ, Մեծ Բրիտանիայում: Հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել Մարգարետ Թեթչերը («Պետությունը կառավարելու արվեստը» իր գրքում), ով դեմ է եղել եվրոգոտի մտնելուն, փաստարկելով իր երկրում փոփոխական հիփոթեքային պարտավորությունների բարձր մակարդակով՝ ի տարբերություն մայրցամաքային Եվրոպայի:
- Սա նման չէ՞ արդյոք նախաճգնաժամային 2002-2007 թթ. իրավիճակին, երբ մեծամասամբ շինարարության ոլորտի աճի հաշվին երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում:
- Այն ժամանակ բոլորովին այլ գործոններ են նպաստել տնտեսական աճին, որոնցից շատերի ազդեցությունը ներկայում նվազել է կամ ընդհանրապես վերացել:
Նախ, 1990-ական թթ. առաջին կեսին տեղի ունեցած խոր տնտեսական անկմանը պետք է հետևեր վերականգնողական աճը, ինչը հնարավոր դարձավ երկրի տնտեսական կոշտ շրջափակման նշանակալի մեղմամբ (չպետք է մոռանալ, որ 1992-93 թթ, եղել է գագաթնակետը, երբ նշանակալի բեռնափոխադրումներ իրականացվել է օդային տրանսպորտով): Դրան զուգահեռ` ընթանում էին մասնավորեցման գործընթացներն ու ձևավորվում էր տնտեսության մասնավոր հատվածը, միաժամանակ տեղի էր ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում: Բացի դրանից՝ 1990-ական թթ. երկրորդ կեսից սկսեց բարձրանալ կապիտալի համախառն կուտակման տեմպը, ինչն արդեն 2000-ական թթ.սկսեց ապահովել նոր եկամտի ստեղծումը: Անշուշտ, այդ տարիներին շինարարության աճի բարձր տեմպերը նպաստել են երկնիշ տնտեսական աճին: Վատ չէր լինի կրկնել այդ իրավիճակը: Սակայն դա այդքան էլ դյուրին չի լինի:
Հարկ է նշել, որ երկնիշ աճի ապահովման առումով նշանակալի դեր են խաղացել օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ-ները): Այսպես, 2002-2008 թթ. ՕՈՒՆ-ների ընդհանուր ներհոսքը կազմել է $ 2.6 մլրդ. կամ 2017 թ. ՀՀ կուտակված ՕՈՒՆ-ների (ըստ World Investment Report 2018-ի՝ $4.7 մլրդ) 50 %-ից ավելին: Ընդ որում, 2008 թ. դրությամբ 3.5 մլրդ կուտակված ՕՈՒՆ-ների 74.3%-ը ներհոսել է ՀՀ այդ 7 տարիների ընթացքում: Ակնհայտորեն՝ ներդրումների այդ ծավալներն իրենց ազդեցությունն են ունեցել նաև շինարարության ոլորտի վրա:
Մեզանում թյուր ընկալում կա, թե շինարարությունն արհեստականորեն է ուռճացվել: Պարզունակ մտածելակերպի մակարդակում կարելի է անել հետևյալ ենթադրությունը. եթե մեկ անգամ դա հնարավոր է եղել, ապա հնարավոր կլինի երկրորդ անգամ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի սկսվի «Հյուսիսային պողոտա-2»-ի շինարարությունը, զբոսաշրջության կենտրոններ հռչակվեն «Ծաղկաձոր-2»-ը և «Ջերմուկ -2»-ը և այլն: Այսինքն, անհրաժեշտ են խոշորամասշտաբ ծրագրեր, վստահություն ներշնչող քաղաքական հայտարարություններ ու գործողություններ:
Բացի վերոնշյալից, հարկ է նկատել, որ հենց երկնիշ աճի տարիներին վերելք էին ապրում նաև ադամանդագործությունը, «փոքր քիմիայի» և տեղական շինանյութերի արտադրությունները և այլն:
Այդուհանդերձ, այն ժամանակ տնտեսական բարձր ակտիվությունը, ինչի հիմքում հիմնականում հանքարդյունաբերությունն էր, շինարարությունը, ադամանդագործությունը (որոնք որոշակիորեն նպաստեցին սոցիալական մի շարք խնդիրների լուծելուն), չծառայեցվեց տնտեսության կառուցվածքային էական փոփոխություններին և երկիրն ինովացիոն զարգացման ուղի դուրս բերելուն, այսինքն՝ չձևակերպվեց ու չլուծվեց տնտեսական զարգացման խնդիրը:
Մի փոքր բացառություններով, այդ ժամանակ իրագործվեցին, այսպես կոչված, «ոչ պարտադիր», ազատ ծրագրերը: Իսկ ներկայում «պարտադիր» ծրագրերն այլևս այլընտրանք չունեն, որոնց շարքում առանցքայինը երկրի արդյունաբերականացումն է:
Նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ռեյներտը, ով վերջերս այցելել էր Հայաստան, իր «Ինչպե՞ս են հարուստ երկրները հարստանում: Ինչո՞ւ են աղքատ երկրները մնում աղքատ» բեսթսելլերում նշում է, որ միայն սեփական արդյունաբերություն ունեցող երկիրը կարող է հաղթել պատերազմը:
- Ճի՞շտ եք համարում ամբողջ տնտեսությունն հիմնականում շինարարության ոլորտի վրա կառուցելը, թե՞ պետք է դիվերսիֆիկացվի տնտեսությունը:
- Ոչ, ճիշտ չեմ համարում, առնվազն երկու պատճառով: Առաջին, շինարարությունը գրեթե չի նպաստում երկրի արտահանման մեջ ավելացված արժեքի բաժնեմասի մեծացմանը և գլոբալ արժեքի ստեղծման շղթաներում վարընթաց կապերով ինտեգրմանը, հետևաբար, նաև ազգային եկամտի մեծացմանը: Երկրորդ՝ վերևում նշված նկատառումներով:
- Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, 2010-ին անդրադառնալով նույն՝ շինարարության աճին, ասել էր, որ Հայաստանի տնտեսության ապագան, իհարկե, շինարարությունը չէ, որովհետև 2009-ին Հայաստանի տնտեսությունը չկարողացավ «մարսել» ցեմենտը: Սա հայտնի արտահայտություն էր, որը բացահայտեց տնտեսական իբր աճի գաղտնիքը: Հիմա Փաշինյանը նույնը չի՞ անում, կարող է նույն սցենարը կրկնվել նաև այսօր:
- Պարոն Վարուդակիսն իրավացի է ընդհանուր առմամբ, սակայն այնպես չէ, որ «Հայաստանի տնտեսությունը չկարողացավ «մարսել» ցեմենտը»: Այդ ժամանակաշրջանում, այդուհանդերձ, լուծվեցին որոշակի սոցիալական ու տնտեսական հրատապ խնդիրներ:
Ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ տևական ժամանակում երկրի աղքատությունը պահպանելու գրավականն այնպիսի ոլորտները գերակա հայտարարելն է, ինչպիսին են հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը: Դրան կարելի է ավելացնել նաև շինարարությունը:
Ինչ վերաբերում է մեծարգո վարչապետին, ապա դժվար է ասել, թե նա նույնն է անում, թե ոչ: Բայց դատելով նրանից, թե ինչ է հայտարարվել քաղաքական դաշտի առնչությամբ մեկ տարի առաջ, կարելի է ենթադրել, որ տնտեսական դաշտում նույնպես կարվի անհնարինը: Առայժմ նախանշանները չեն երևում: Օրինակ, քանի որ միջազգային կազմակերպությունների խորհրդատվություններն արդեն երեք տասնամյակ չեն հանգեցրել մեր երկրի էական առաջընթացին, ապա ցանկալի կլիներ մինչ այժմ ՀՀ ստանձնած պարտավորությունների առնչությամբ, վերհիշելով ԱՄՆ-ում հայտնի իրադարձությունները (1773 թ.) , իրականացնել «բոստոնյան թեյախմություն»:
Խոսքս այն մասին է, որ Հայաստանի ստանձնած (ավելի շուտ՝ պարտադրված) շատ ու շատ միջազգային պարտավորություններ ի սկզբանե պարունակել են տնտեսական զարգացման գործընթացների կասեցման մեխանիզմներ: Ի վերջո, մի բան պետք է հասկանալ ու հասկացնել մեր միջազգային գործընկերներին. Հայաստանի սովորական ցամաքային երկիր չէ, այլ գտնվում է ավելի բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջւանում: Այդ պատճառով էլ, դեռ չզարգացած երկրին ուղղակի չի կարելի պարտադրել զարգացած երկրների խաղի կանոնները:
Այնպես որ, առանց վերոնշյալ թեյախմության, ինչը ժամանակին խթանել է ամերիկյան հեղափոխությունը, Հայաստանի տնտեսության մեջ քիչ հավանական է իրականացնել հեղափոխական քայլեր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»