Ակնկալել, որ մենք կարող ենք հակառակորդին պարտադրել մեր տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է. Ժիրայր Լիպարիտյան
Խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ: Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, 1994-97 թթ.-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Ըստ նրա՝ որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Լիպարիտյանը նկատեց, որ պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է, սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են մեր հաշվարկներից:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, Հայաստանը կկարողանա՞ պարտադրել իր օրակարգը Բաքվին:
- Գործնական նկատառումներից առաջացած մտահոգության պատճառով է վարչապետ Փաշինյանը բարձրացրել այդ լուրջ հարցը։ Այդ հարցի հստակեցումը կարող է պարզություն մտցնել. այլապես արդեն բավականին բարդ խնդրի և նույնքան բարդ բանակցային գործընթացի մեջ ենք։ Հավանաբար, շատ դժվար կլինի Բաքվին պարտադրել, որ բանակցություններում Արցախին ընդունի որպես հավասար գործակից։ Սակայն հույս ունեմ, որ հնարավոր կլինի, համենայնդեպս, լայնացնել Արցախի անմիջական մասնակցության պարամետրը։
- Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո ԵԱՀԿ ՄԽ խումբը հայտարարեց, որ իրենք այս փուլում դեմ են ձևաչափի փոփոխությանը: Այնինչ, տարիներ առաջ, ՄԽ-ն հայտարարել էր, որ հարմար պահի Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին: Այս հայտարարությունից կարելի՞ է դիտարկել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ է Արցախի մասնակցությանը և փոխել է իր դիրքորոշումը:
- Մինսկի խմբի համանախագահողները դեմ են, որովհետև Բաքուն է դեմ, և այդ առաջարկը դիտարկում են որպես հավանական արգելք ներկա բանակցությունների շարունակության։ Համենայնդեպս, որքան հասկացա, վարչապետն այդ առաջարկը չի ներկայացնում որպես խորհրդակցությունների կամ բանակցությունների շարունակության նախապայման։
- Հայաստանում քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները քննարկում են, թե երբ դուրս մնաց Ղարաբաղը բանակցություններից: Հնչում են տարաբնույթ փաստեր: Օրինակ` Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Արցախը ֆիզիկապես չի մասնակցել բանակցություններին: Ո՞ր թվականին է Արցախը ֆիզիկապես մասնակցել բանակցություններին, ո՞ր թվականին սկսվեցին փաստաթղթային կամ ոչ անմիջական բանակցությունները: Ե՞րբ, ու՞մ կառավարման օրոք Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից:
- Ես չգիտեմ՝ Վիկտոր Սողոմոնյանը որտեղի՞ց է ստացել իր տեղեկությունը կամ ու՞մ հետ է ճշտել այն։ Շա՞տ դժվար պիտի լիներ հարցնել, օրինակ, ԼՂ նախկին ԱԳ նախարար և հետո՝ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը մի ժամանակ նույն սեղանի շուրջ նստել էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մինսկի խմբի շրջանակներում Արցախը մասնակցել է բանակցություններին՝ տարբեր ձևերով։
Մինսկի խմբի գործընթացի սկզբում լրիվ կազմով բանակցությունների առաջին հանդիպումը մեկնարկեց 1992 թ.-ի հունիսի 1-ին՝ Հռոմում։ Հակառակ Երևանի մեծ ջանքերին, այն ժամանակ ԼՂ-ն մերժեց մասնակցել: Հռոմի երկրորդ նիստին, սակայն, հունիսի վերջին ԼՂ պատվիրակությունը մասնակցեց ֆիզիկապես և շարունակեց մասնակցել այնքան ժամանակ, որքան որ Մինսկի խումբը գործում էր լրիվ կազմով: Եթե չեմ սխալվում, դա տևեց մինչև 1996 թվականը։ Մինչ այդ, որոշ ժամանակ անց Մինսկի խմբի 11 անդամներից 9-ը սկսեցին հանդիպել՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի։ Այդ 9-ը պատրաստում էին առաջարկներ, հետո դրանք ներկայացնում կողմերին, ներառյալ ԼՂ-ին։ 1997 թ.-ից արդեն եռանախագահությունն էր գործում ՄԽ անունից, իսկ Խմբի լրիվ կազմը չէր հանդիպում։
Այդ ընթացքում եղել են շատ երկկողմ հանդիպումներ (ներառյալ Հայաստան-Ադրբեջան), որոնց ժամանակ խոսակցություններ են տեղի ունեցել և լուծման տարբերակներ քննարկվել։ Ի դեպ, նման խոսակցություններ ունեցել է նաև ԼՂ-ն՝ տարբեր երկրների հետ և առանց Հայաստանի մասնակցության: Սակայն Երևանը միշտ էլ հստակորեն ասել է, որ որևէ լուծում չի պարտադրվելու ԼՂ-ին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂ համար՝ որպես առանձին կողմ, և որ ԼՂ-ն մնում է հակամարտության լիիրավ կողմ և ծանր աշխատել է այդ ուղղությամբ. կարելի է ասել՝ այդ աշխատանքը արդյունավետ է եղել։
Այդ իմաստով 1998 թ.-ից մինչև 2018 թ.-ը իրավիճակը պղտորվեց, երբ Հայաստանի երկրորդ նախագահն իր վրա վերցրեց խնդրի լուծման ամբողջ պատասխանատվությունը, որովհետև նա եղել էր ԼՂ ղեկավար, «պատերազմի հաղթող»։ Ինչպես այլ առիթով ասել եմ, նա իր անօրինական պաշտոնավարությունը միջազգային հանրությանը ծախեց ՝այլ պետություններին հավաստիացնելով, որ բանակցություններն ավելի պարզ և լուծումն ավելի դյուրին կլինեն, եթե ինքը մարմնավորի հայկական երկու կողմերը։ Այդ ձևաչափը շարունակվեց նաև իրենից հետո՝ մինչև 2018թ։ Որքան գիտեմ, ԼՂ այդ տարիների ղեկավարներն այդ ձևաչափի դեմ լուրջ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել. նրանք չեն պնդել, որ ԼՂ կամքը արտահայտելու համար անհրաժեշտ է, որ իրենք էլ ֆիզիկապես մասնակցեն բոլոր բանակցություններին։
Այդ բոլորից անկախ, ԼՂ-ին միշտ էլ վերապահված է եղել առաջարկությունները ընդունելու կամ մերժելու իրավունքը, և այդ իրավունքից օգտվել է, իսկ միջնորդները դա ընդունել են։
Անկախ ձևաչափերից ու պաշտոնականություններից, ըստ իս, Հայաստանն իր ամենաօգտակար դերն է ունեցել, երբ գործել է որպես միջնորդ՝ միջազգային հանրության, ներառյալ՝ Ադրբեջանի, և ԼՂ-ի միջև։ Նորից՝ անկախ պաշտոնականություններից, Հայաստանի Հանրապետությունն է, որ անդամակցում է միջազգային կազմակերպությունների, և այս հանգամանքը Հայաստանի վրա է դնում ողջ պատասխանատվությունը։ Դա ամրագրված է 1993 թ.-ի նոյեմբերի 12-ի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 884 որոշմամբ, որով այդ Խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը կոչ արեց «իր ազդեցությունը օգտագործել» ԼՂ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններն իրագործեն տարածքներից դուրս գալու ՄԱԿ-ի ԱԽ-ի նախորդ երեք որոշումները։
- Արցախի մասնակցությունը բանակցություններում մոտեցնելո՞ւ է մեզ հակամարտության կարգավորմանը:
- ԼՂ ակտիվ մասնակցությունն, անշուշտ, իմաստ և օգտակարություն ունի։ Մանավանդ, եթե Արցախը պատրաստ է փոխզիջումների գնալ, ինչպես պարտավոր են անել հակամարտության մյուս կողմերը։ Եթե կողմերը կամ կողմերից մեկը բանակցությունների է գնալու իր գրպանում ունենալով միայն առավելագույն պահանջներ, այսինքն՝ այն, ինչ ուզում է, և դրա հետ չունի իր նվազագույն պահանջները, այսինքն՝ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ոչ մեկի մասնակցությունն էլ իմաստ կամ օգտակարություն չունի։ Այն, ինչ կուզենայինք և այն, ինչ անհրաժեշտ է, տարբեր բաներ են։
Արցախի մասնակցության հարցը և նման հարցերը, որքան էլ կարևոր նկատվեն, մեզ պետք չէ շեղեն խնդրի լուծման հիմնական հարցից։ Անհրաժեշտ է անդրադառնալ, որ խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ, և որ այսօր պատուհան կա առաջադիմություն արձանագրելու։ Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։
Որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է: Սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են մեր հաշվարկներից: Իսկ ակնկալել, որ մենք կարող ենք աշխարհին ու մեր հակառակորդին պարտադրել մեր տեմպն ու տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է։ Մնացյալն արդեն ասվել է. ոչ ոք չի կարող կանխատեսել պատերազմի արդյունքը։
Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ենք փնտրում այս հարցի լուծումը (հիմնականում եռանախագահների միջնորդության սահմաններում), պիտի նկատի ունենանք, որ Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները ծանր շրջան են ապրում, և ամենավտանգավորը՝ անկանխատեսելի են: ԱՄՆ արտաքին հարաբերություններն ընդհանրապես անհավասարակշիռ ու անկանխատեսելի ընթացքի մեջ են, և նույնիսկ դաշնակից Ֆրանսիայի հետ լուրջ դժվարություններ են ստեղծվել։ Կարծում եմ՝ ԼՂ հարցում առաջընթաց պետք է լինի նախքան մեծ տերությունների այդ հարաբերությունների էլ ավելի վատթարացումը։
- Քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Փաշինյան-Ալիևի Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Մի մասն ասում է՝ արդյունքներ չկան, մյուսները նշում են, որ թե հանդիպումն ինքնին արդյունք է: Ի՞նչ կարծիք ունեք:
- Իմ կարծիքով՝ հանդիպումն ինքնին ուրախալի երևույթ է։ Անհրաժեշտ է, որ այս ղեկավարները միմյանց ճանաչեն, յուրաքանչյուրը էապես հասկանա մյուսի դիրքորոշումները, դրանց պատճառները կամ պատճառաբանությունները։ Անհրաժեշտ է, որ նրանք սկսեն վստահել միմյանց խոսքին: Այդ վստահությունը հնարավոր է դարձրել հանդարտությունը շփման գծում ու տակավին կարող է անմիջական այլ բարիքներ արտադրել և, ի վերջո, հասցնել այնտեղ, որ հնարավոր լինի նվազեցնել փոխադարձ անվստահության պատճառով անզիջողության երևույթները։
Դրա համար էլ սկզբունքային կարևորություն ունի հետևյալը. բարձրաստիճան պետական ղեկավարների կողմից պետք է բացառել հայտարարությունները, որոնք կարելի է մեկնաբանել որպես վարչապետի ասածների տառին կամ ոգուն հակառակ ու դրանցով անվստահություն ներշնչել վարչապետի նկատմամբ։
Վարչապետն ամեն ինչ անում է՝ ստեղծելու թափանցիկության ու վստահելիության մթնոլորտ և՛ արտաքին աշխարհի, և՛ քաղաքացիների համար։ Նրան պետք չէ խանգարել։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան
Մարդը պետք է վարի մեքենա, որն իր հնարավորությունների սահմանում է․ Նիկոլ Փաշինյանը մաքսազերծման մասին
Պարո՛ն Մամիջանյան, կխնդրեմ վայբերի SMS-ներին կանչ չանվանել, մարդկանց մեծամասնությունը գիտի՝ աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը․ Վահագն Ալեքսանյան
Կոչ ենք անում Ռուսաստանին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը. Սեյրան Օհանյան
Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, մտածեք, դեռ ժամանակ կա․ Մամիջանյանը՝ ՔՊ ականներին
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Արթուր Խաչատրյան
Ուղերձ՝ բոլորին․ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1»-ը արդեն ընթերցողի սեղանին է
-
14:39 • 21.09.23
«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23
Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23
Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23
Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23
Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23
Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23
Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23
Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23
Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23
Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23
Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23
Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23
Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23
Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23
Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23
Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23
Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23
Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23
Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23
Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23
Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23
Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23
Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23
Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23
Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23
Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
20:50 • 13.09.23
Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
-
17:52 • 13.09.23
Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, նոյեմբերի 9-ով նախատեսված է միայն Լաչինի միջանցք․ Փաշինյան
-
17:20 • 13.09.23
Մարդը պետք է վարի մեքենա, որն իր հնարավորությունների սահմանում է․ Նիկոլ Փաշինյանը մաքսազերծման մասին
-
11:51 • 13.09.23
Պարո՛ն Մամիջանյան, կխնդրեմ վայբերի SMS-ներին կանչ չանվանել, մարդկանց մեծամասնությունը գիտի՝ աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը․ Վահագն Ալեքսանյան
-
17:39 • 12.09.23
Կոչ ենք անում Ռուսաստանին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը. Սեյրան Օհանյան
-
17:13 • 12.09.23
Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, մտածեք, դեռ ժամանակ կա․ Մամիջանյանը՝ ՔՊ ականներին
-
16:55 • 12.09.23
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Արթուր Խաչատրյան
-
14:13 • 12.09.23
Ուղերձ՝ բոլորին․ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1»-ը արդեն ընթերցողի սեղանին է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության -
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա -
Իրադարձային 10:40 • 21/09 Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Եվլախում Արցախի իշխանությունների հետ բանակցություններում ադրբեջանական կողմը կներկայացնի պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակի -
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ -
Իրադարձային 10:16 • 21/09 Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (լուսանկարներ, տեսանյութեր) Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր Ինչպես նշում է riaruն, արցախյան պատվիրակությա -
Իրադարձային 08:39 • 22/09 Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ) Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը: -
Քաղաքականություն 19:24 • 21/09 Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելուԱյս մասին Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը&laqu -
Իրադարձային 15:09 • 21/09 Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էլչին Ամիրբեկովը: -
Իրադարձային 14:13 • 21/09 Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է ՍտեփանակերտԱդրբեջանական հեռուստատեսությունը նշում է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավո
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության -
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա -
Իրադարձային 10:40 • 21/09 Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Եվլախում Արցախի իշխանությունների հետ բանակցություններում ադրբեջանական կողմը կներկայացնի պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակի -
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ -
Իրադարձային 10:16 • 21/09 Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (լուսանկարներ, տեսանյութեր) Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր Ինչպես նշում է riaruն, արցախյան պատվիրակությա -
Քաղաքականություն 19:24 • 21/09 Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելուԱյս մասին Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը&laqu -
Իրադարձային 15:09 • 21/09 Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էլչին Ամիրբեկովը: -
Իրադարձային 14:13 • 21/09 Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է ՍտեփանակերտԱդրբեջանական հեռուստատեսությունը նշում է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավո
-
Իրադարձային 23:30 • 17/09 Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ։ -
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ -
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության -
Իրադարձային 17:00 • 17/09 Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները: -
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu -
Իրադարձային 17:58 • 17/09 Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի ազգականը. Shamshyan.com Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը: -
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա -
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները: -
Իրադարձային 08:27 • 18/09 ՔՊ, «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն», «Հանրային ձայն»․ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 տեղամասերի արդյունքները Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
15:37 • 21.09.23 Հայաստանի հավաքականը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
-
12:42 • 21.09.23 ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է
-
09:57 • 21.09.23 Ինտերը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից
Մամուլի տեսություն
-
09:35 • 22.09.23 Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ»
-
09:21 • 22.09.23 ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
09:38 • 22.09.23 Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական պատնեշով՝ ուղիղ
-
08:59 • 22.09.23 Բերման են ենթարկել Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ)