Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը՝ փոքր արծաթե մեդալակիր

19:53 • 08.04.19

Armsport.am-ը գրում է.

Բաթումիում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց 59 կգ քաշային կարգում իր ելույթներն է սկսել Իզաբելլա Յայլյանը։ Մեր մարզուհին պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 96 կգ:

Պոկում վարժությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհան, որը ցույց է տվել 101 կգ արդյունք:

Երրորդ տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոզլովան՝ 96 կգ արդյունքով:

Կանանց 59 կգ քաշայինների պայքարին կարող եք հետևել այստեղ: