«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերայի տոմսերի գինն eBay-ում հասել է մինչև 15 000 դոլարի
Հոլիվուդյան «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers: Endgame) ֆիլմը, որի պրեմիերան կայանալու է ապրիլի 26-ին, 2019թ. ամենասպասված կինոնկարներից է:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, դրա շուրջ երկրպագուների ոգևորությունն այն աստիճանի է հասել, որ պրեմիերայի տոմսերն աճուրդի են հանվել eBay կայքում՝ հասնելով 2500-15 000 դոլարի:
Աղբյուրը մանրամասնում է, որ կայքերում տոմսերի նախնական վաճառքի մեկնարկից հետո երկրպագուներն անմիջապես «գրոհել» են ու գրեթե անմիջապես գնել բոլոր տոմսերը:
Ըստ Fandango կայքի՝ «Վրիժառուները. Վերջնախաղ»-ն ընդամենը վեց ժամում տոմսերի նախնական վաճառքի քանակով ռեկորդ է սահմանել: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմին:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսոները: Այն Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին:










