Իմ պլաններում նման բան ընդհանրապես չկա. Հրայր Թովմասյանն` իր հրաժարականի շուրջ լուրերի մասին

16:31 • 10.04.19

Երկրում` սկսած հանրապետության նախագահից մինչև վերջին պաշտոնատար անձը, ով խանգարեց դատական իշխանությանը, պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Հարցին՝ կա՞ն խանգարողներ,  Թովմասյանն ասաց, որ չի տեսնում այդպիսիններին. եթե տեսնի, կբարձրաձայնի: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հրաժարականի պահանջին,  սահմանադրական դատարանի նախագահը պատասխանեց` սովորական:

«Իմ պլաններում նման բան ընդհանրապես չկա: Ինձ համար կա գերխնդիր` իմ գիտելիքները, փորձառությունը ներդնել երկրում սահմանադրականությունը ապահովելու  համար` անկախ օրվա քաղաքական իշխանությունից: Դա ամենակարևորն է, ինչն անհրաժեշտ է մեր երկրին: Առանց դրա չենք կարող հասնել այն նպատակներին, որ գրված է Սահմանադրության մեջ, որը մեր ժողովուրդը ուզում է»,-հավելեց նա:

Իմ պլաններում նման բան ընդհանրապես չկա. Հրայր Թովմասյանն` իր հրաժարականի շուրջ լուրերի մասին