«Փաստ». Բազմավեկտոր «գրոհ» ՏԻՄ-երի ուղղությամբ. մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ՝ ստուգումների

06:43 • 10.04.19

«Քանիցս անդրադարձել ենք հին իշխա­նությունների օրոք ընտրված համայնքապետերի և նոր իշխանությունների բա­վական լարված փոխհարաբերություննե­րին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ համայնքապետերի վրա ճնշումների մի նոր ալիք սպասվում է մայիս-հունիս ամիսներին, այդ «գրոհը» լինելու է բազմավեկտոր, քանի որ մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ և «արմատական ու խորքային» ստուգումներ սկսեն:

Խոսքը Գլխավոր դատախազության, Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ), Պետական վերահսկողական ծառայու­թյան և ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի հետախուզական բաժինների մասին է: Տեղեկությունների համաձայն, համայնքապետերը հնարա­վոր բոլոր միջոցներով «մաքրում» են իրենց հիմնարկները ռիսկային թեմանե­րից և փորձում «կոնտակտի դուրս գալ» այս «մեգաօպերացիայի» քավորի՝ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,-գրում է թերթը: