Ստրասբուրգում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի ասուլիսը (տեսանյութ)
Ստրասբուրգում այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որից հետո երկու ղեկավարները հանդես եկան մամուլի ասուլիսով, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ վարչապետը ԵԽ քարտուղարին հանձնեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթով հանդես է գալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։










