Քննարկվել է «Արարատցեմենտի» հարցը, կառավարություն-խորհրդարան հարաբերությունները. Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին

15:34 • 18.04.19

Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ քննարկվել են ներդրումային միջավայրի, կառավարություն-խորհրդարան հարաբերությունների, «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը:

«Քննարկվել են երկկողմ հետարքրքություն ունեցող բոլոր հարցերը: Կառուցողական բարեկամական զրույց է եղել»,-նկատեց նա:

Քննարկվել է «Արարատցեմենտի» հարցը, կառավարություն-խորհրդարան հարաբերությունները. Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին