Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին (տեսանյութ, թարմացված)
22:50
Անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, արդյո՞ք բացակայում է քաղաքական կամքը, և վարչապետը հույսը դրե՞լ է հին ռեժիմի դատարանների վրա:
«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ մեկ այլ նյուանս էլ կա. «ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, և արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք, որովհետև մտածում էինք, որ ինչ-որ բաներ կանենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ երբ տվել էր նախընտրական խոստումների ֆայլը, չկարդացված կետերի մեջ կար մեկը, ըստ որի, ասվում էր, որ ոլորտներում ափալ-թափալ քայլեր չի ձեռնարկելու:
Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, նա ասաց, որ այդ կամքը կա և լինելու է: «Կա մեկ այլ խնդիր, մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ:
Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, և մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարևոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Ես ուզում եմ, որ ժամանակացույցերի մեջ էլ մենք ճիշտ կողմնորոշվենք. օրինակ՝ անցած տարի մայիսին ես ընտրվել եմ վարչապետ, դրանից հետո տեղի է ունեցել պայքար վարչապետի և նախկին խորհրդարանական մեծամասնության միջև, որից հետո եղել է անհրաժեշտություն անցկանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք լիարժեք իշխանություն ենք 2018-ի դեկտեմբերից, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել»,- նշեց նա:
22:23
Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, և ուրիշների կատարած աշխատանք լավ չի երևում։ Այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե մինչև երբ է շարունակելու աշխատել բոլորի փոխարեն։
Նա շեշտեց՝ ինքը չի հայտարարում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ։ «Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետև մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչ արդյունքում ուրիշների աշխատանքը չի երևում»,- ասաց նա։
Վարչապետը հավաստիացրեց՝ ինքն աշխատում է բացառապես իր փոխարեն, բայց այն, որ ինքը պետք է շատ աշխատի, փաստ է։ Նրա կարծիքով՝ անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իր թիմի բոլոր անդամների աշխատանքից լիարժեք գոհ է, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ո՛չ, բայց ցանկանում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ։ Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել։
Բայց այդ ուրիշները՝ իմ թիմակիցները, շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, շատ հաճախ զուտ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով»։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե գիտի՝ ինչու են քաղաքական որոշ շրջանակներ թիրախավորում իր թիմին, այլ ոչ թե իրեն։
Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ինքը հայտնի է, վստահություն ունի, իսկ քննադատությունը հակառակ ազդեցություն է թողնում, դրա համար քննադատում են իր թիմի անդամներին, որպեսզի թուլացնեն կառավարությանը։
22:05
ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե վարչապետին խաբում են և՛ ԿԲ նախագահը, և՛ փոխվարչապետը, երբ ասում են՝ 24 տոկոսից ավելի վարկեր չկան:
Ըստ օգտատիրոջ՝ ինքը կարող է վարչապետին 50 և ավելի վարկատեսակ ասել, որտեղ վարկերի տոկոսները 50%-ից ավել են, և որ այդ վարկերը քերթում են մարդկանց կաշին:
«Ես այս հարցից հետո տեղեկանք եմ ուզել և ստացել եմ նույն պատասխանը, որ 24 տոկոսից ավել վարկեր գոյություն չունեն, ավելի բարձր տոկոսով վարկեր գործում են այլ կազմակերպություններում: Բայց խնդիրը հետևյալն է՝ բանկային տույժ-տուգանքների հետ կապված որոշում ենք կայացրել և հնարավորություն ենք ստեղծել, և 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և մոտավորապես 10-15 հազար մարդ արդեն իսկ օգտվել է այդ տույժ-տուգանքներից ազատվելու հնարավորությունից»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց. «Այս պատմության լուծումն այն է՝ մենք կարո՞ղ ենք արդյոք դնել տոկոսի վերին շեմ: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, և դա սխալ է, որովհետև դա ընդամենը հնարավորություն է, և մենք այստեղ լուծումը տեսնում ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ, որովհետև երբ մարդուն գումար է պետք, նա վերցնում է առանց դրա հետևանքների մասին մտածելու, առանց կարդալու թղթերը, որն ինքը ստորագրում է»:
Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի տնտեսությունների՝ ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային որոշակի պարտավորություններ, և այդ 80 տոկոսի համար այդ վարկային պարտավորությունները կատարելը բավականին դժվար է: «Այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք: Մենք մեկ ճանապարհ ենք տեսնում՝ մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելով, տույժ-տուգանքները վերացնելով, որ մարդիկ գան այն նախնական վիճակին, ինչ վիճակով որ վերցրել են վարկեր: Թեմաներ կան, որ Հայաստանում ցավոտ են ընկալվում, բայց դրա մասին պետք է խոսենք՝ ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հիշեց, որ մի քանի տարի առաջ մի գյուղ է գնացել, որտեղ հարազատները կռված էին միմյանց հետ. վարկ վերցնելուց երաշխավոր են գրվել, եղբայրը՝ եղբորը, քույրը՝ քրոջը, գնացել, խնդրել են ստորագրել են, բայց երբ վճարելուց պրոբլեմներ են առաջացել, արդեն երաշխավորները սկսել են պրոբլեմներ ունենալ և այլն:
Ըստ վարչապետի՝ եթե մարդիկ ֆինանսական գրագիտություն ունենային, բոլորը կփրկվեին. երաշխավորը չէր երաշխավորի՝ հասկանալով, ճանաչելով իր բարեկամին, իմանալով, որ նա այդ վարկը չի կարողանալու փակել, իսկ էդ մարդն էլ երաշխավոր չէր ունենա, վարկ չէր վերցնի, պարտքերի տակ չէր ընկնի:
«Աստվածաշնչում գրված է՝ ուրիշի պարտքին երաշխավոր մի՛ կանգնիր, այս ֆինանսական գրագիտության խնդիրն այն ժամանակից եղել է»,- ասաց վարչապետը և նկատեց, որ պետությունից այս հարցում շատ լուրջ պահանջներ կան:
«Բայց մարդն է գնացել, փողը վերցրել, պարտավորվել է և չի կարողացել վերադարձնի: Պետությունը կարո՞ղ է ամբողջական պատասխանատվություն ստանձնել քաղաքացու չկատարած պարտավորության համար, իհարկե չի կարող: Պետությունը պե՞տք է ուղիներ գտնի, որպեսզի քաղաքացիներին օգնի, որ նրանք իրենք էդ իրավիճակից դուրս գան, այո, իհարկե: Մենք այս ուղղությամբ քայլեր արե՞լ ենք, այո, իհարկե:
Մենք տույժ-տուգանքների վերացման հնարավորություն ենք ստեղծել, մենք 125 հազար քաղաքացու վարկային պատմությունը մաքրել ենք, ստեղծել ենք բազմաթիվ ծրագրեր արտոնյալ պայմաններով, որ մարդիկ գումար աշխատելու հնարավորություն ստանան, մենք հարկային օրենսգիրքն ենք բարեփոխում,որ միկրոբիզնեսն ազատենք հարկային պարտավորություններից, և մենք օգնում ենք քաղաքացիներին, որ իրենք աշխատելով հաղթահարեն»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ պետությունը կայանում է այն ժամանակ, երբ ամեն քաղաքացի գիտակցում է, որ անձամբ պատասխանատու է իր կատարած արարքների, կայացրած որոշումների համար, որովհետև շատ դեպքերում մարդիկ ուզում են իրենց կատարած արարքների պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա:
«Օրինակ՝ գնում են, ավազակային հարձակում են իրականացնում, հետո նրա հարազատները գալիս են, կառավարության դիմաց ցույց են անում, թե մի դատեք իրեն, բայց կլինի՞ այդպես: Մարդը պետք է իր արարքների համար պատասխանատու լինի՝ սկսած վարչապետից և շարունակած բոլորով: Ես հասկանում եմ, որ մենք այս իրավիճակը չունենք, բայց մենք ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն դառնալու համար պետք է գնանք այս ճանապարհով»,- ասաց նա և հարց ուղղած քաղաքացուն ասաց, որ նրա բարձրացրած հարցի շուրջ աշխատում են:
«Իսկ ընդհանրապես՝ ձեր ասած թեմայի վրա մենք աշխատում ենք»,-եզրափակեց վարչապետը:
21:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշենի մաքսակետի հետ կապված միջադեպից հետո իր պահվածքը երկար է վերլուծել՝ հաշվի առնելով նաև հանրային դժգոհությունը։ Սակայն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նա հայտարարեց, որ մինչ այսօր մտածում է, որ ճիշտ է արել։
«Կարող է մի մարդու համար, մեր հայրենակցի համար, որն ազատվեց աշխատանքից, «դոզան» շատ էր, բայց, իրականում, ես այդ քաղաքացուն չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է։ Նա ընդամենն ինձ համար սիմվոլ էր, սիմվոլ պետական պաշտոնյայի, ով անարգում է դրոշը։ Ես մի մարդու չեմ ազատել գործից, այլ բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը։ Ինձ թվում է՝ բոլոր պետական պաշտոնյաներն այս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ քաղաքացու հետ «Դուք»-ի փոխարեն «դու»-ով խոսելուն։ Նա հիշեցրեց, որ ինքը շատ անգամ է խոսել «դու»-ով, երբ հայտարարել է, որ «ՀՀ ապագան կախված է մեկ մարդուն, և այդ մեկ մարդը դու ես», «քայլ արա» և այլն։ « Կամ ասում են ՝ երեկ 1, այսօր 2, ասում է, որ վարչապետն է գալիս, զգաստացեք։ Խնդիրն այն է, որ եթե ուսադիրներով մարդու մոտ վարչապետն է գալիս, ռեակցիա չկա, բա որ քաղաքացի մոտենա, ի՞նչ ռեակցիա է առաջացնելու։ Ասում են՝ դիմում գրելու իմ պահանջն ապօրինի է եղել։
Այստեղ խնդիրը դիմում գրելը կամ չգրելը չէր, եթե պետք լիներ այդ կառույցը լուծարել, ապա կլուծարեի հանուն պետական սիմվոլը հարգելու։ Այնպես որ, վարչապետը լծակ ուներ իր ասածն ի կատար ածելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ հանրային մեծ դժգոհություն էր առաջացել այն ժամանակ, երբ մաքսատան աշխատակիցները նկարել ու համացանց էին գցել, թե ինչպես է քաղաքացին մտնում պայուսակների սկանեռի համար նախատեսված սարքավորման մեջ։ Նրա գնահատմամբ ՝ այս երկու միջադեպերը համահավասար են։
«Նույն մաքսատան աշխատակիցները ոչ միայն նկարել ու գցել էին սոցիալական ցանց, այլև կանգնած հռհռում էին։ Ես ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև համարում եմ, որ այդ դրոշի հետ կապված միջադեպն ու սա բացարձակապես նույն բաներն են՝ նույն երևույթի 2 տարբեր կողմեր էին։ Մի դեպքում դժգոհություն կար, որ ազատեք գործից և այլն, բայց հարց՝ ինչու չազատել աշխատանքից դրոշն անարգոցին, և ազատել քաղաքացուն անարգողին․ չէ՞ որ նա էլ ընտանիք ունի, հավանաբար նաև երեխա ունի։
Մի դեպքում անարգել են ՀՀ քաղաքացուն, մի դեպքում՝ ՀՀ դրոշը, նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, որովհետև առանց քաղաքացի դրոշ չկա, առանց դրոշ քաղաքացի չկա»,- մանրամասնեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ թեև հանրային կյանքում շատ է խոսվում պետությունն արժևորելու, պետական մտածողություն ունենալու մասին, միևնույն է, ՀՀ-ում պետական սիմվոլները կայացած չեն։ Նա նաև հավելեց, որ, թեև, ազդվում ու էմոցիոնալ է ընդունում քաղաքացիների կարծիքները, միևնույն է, ինքը թույլ ղեկավար չէ։ «Աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
21:02
Վերջին շրջանում ձեզ հայտնի շրջանակներն ասում են, թե ես խոստումներ եմ տվել ու չեմ կատարել, վարչապետ ընտրվելուց հետո ասել եմ, որ իմ խոստումները գույքագրվեն, այդ ֆայլն իմ աշխատանքային սեղանին է ամեն օր: Այդ ֆայլում գույքագրված են 2018 թվականի ապրիլին 8-ից սկսած իմ տված խոստումները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այդ ֆայլում 106 կետ կա, և առաջարկեց կետ առ կետ կարդալ այդ խոստումները:
Առաջին խոստումը վերաբերում էր կադրային ջարդին: «Ասել եմ՝ կադրային ջարդ չեմ իրականացնելու: Ես կարող եմ ասել, որ պետական կառավարման համակարգի աշխատողների 97 տոկոսը նույն մարդիկ են, և սա շատ դեպքերում մեզ համար պրոբլեմ է: Շատ դեպքերում մեզ քննադատում են, բայց մենք գնացել ենք այս ճանապարհով, որովհետև մեր հեղափոխությունը հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը չի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վերջինս կարդաց հաջորդ խոստումը՝ որպեսզի այլընտրանքային կառավարության ցանկը հրապարակվի, պետք է ազատություն հրապարակում արձանագրվի, որ այդ պոտենցիալ կառավարությունը ունի հանրային լայն աջակցություն, և նշեց, որ դա հայտարարություն է, որ արձանագրված է իր աշխատանքային թղթերի մեջ:
Նա ասաց, թե չգիտի՝ ինչու են այդ շրջանակներն ասում, թե իր երրորդ խոստումը՝ բյուջեի ավելացումը 2 տարում 30-40 տոկոսով, չի կատարվել: «Հիմա, օրինակ, արդեն բնական աճով 2019-ի թվականի պետական բյուջեն 18 թվականի նկատմամբ եկամտային մասով 10 տոկոսի աճ է ունեցել, և ես արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մի 5 տոկոսով առնվազն կգերակատարենք, և եթե այս տեմպով գնանք... ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, մենք հստակ գնում ենք այս խոստման կատարմանը: Այս խոստումը 90 տոկոսով արդեն կատարված է»,- հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Հաջորդ կետը՝ մենք պետք է անվտանգության նոր երաշխիքներ ստեղծենք ՀՀ-ում: Արրդյո՞ք այս կետը կատարում ենք: Մենք, ըստ էության, ներքին և արտաքին անվտանգության նոր երաշխիքների վրա աշխատում ենք»:
Նա նշեց, որ 10 ամիս է անցել, ինչ իրենք իշխանություն են, սակայն իրենք լիարժեք իշխանություն են երեք ամիս, և խոստումներ կան, որ ընթացքի մեջ են:
«Տասնյակ հազար մարդիկ կարող են գնալ, իրենց բանկերի հետ բանակցել, որպեսզի վերակառուցվի պարտքը, և տույժ-տուգանքներն ընդհանրապես դուրս գան: Այս գործընթացի համար մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները, և այստեղ հազարավոր մարդիկ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվել են»,- ասաց նա:
Վարչապետը նաև անդրադարձավ արագաչափերից գոյացած տուգանքներին քաղաքացիներին ներելու իր խոստմանը: «Արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, մենք սա, իհարկե, արել ենք, համաներում ենք իրականացրել, որի արդյունքում 13 մլրդ դրամ քաղաքացիների ունեցած այդ գումարները ներվել են, և սա հարյուր տոկոսով կատարվել է»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ խոստումը եղել է՝ պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները. «Հարյուր տոկոսով կատարվել է, էսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով: Իհարկե, այն մարդիկ, ով նախկինում մենաշնորհ են ունեցել, դեռ հասկանալի է՝ նրանց հնարավորությունները շուկայում ավելի լավն են, բայց մենք փոփոխությունների հսկայական դինամիկա ունենք՝ բենզինի, շաքարավազի, բանանի շուկայում:
Բանանի շուկայում մենաշնորհային երևույթը բացառապես ջախջախված է, շաքարավազի շուկայում այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ պրոբլեմ ունի շաքարավազ ներկրելու հետ, այսօր մարդիկ կան, որ «գազելով» են շաքարավազ կրում, նախկինում այդ հնարավորությունը չի եղել: Նույնը վերաբերում է բենզինին՝ ընդ որում, փոքր քանակով, մարդիկ մեկանգամյա գործարքներով բենզինի շուկա են մտնում»,- նշեց նա:
20:41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 100 տոկոսով կատարել է խոստումը, որ իրենց իշխանության պայմաններում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Նա ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ իր տրված ու կատարված խոստումների մեջ ներառեց նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների 100 տոկոսով երաշխավորված լինելը՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Այն մասը, ինչ հնարավոր է եղել 10-11 մասում կատարել, կատարել ենք, մնացածը կատարման ընթացքի մեջ է»,- ասաց նա։ Նա նշեց, որ կատարվել է նաև իր այն խոստումը, որ աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու։ Կատարել է նաև իր՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամ մնալու խոստումը։
Ինչ վերաբերում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ընտրական օրենսգիրքը փոխելուն, Փաշինյանը նշեց, թե իր մասով խոստումը կատարել է։ «ԸՕ-ում մենք փոփոխություններ փաթեթը ներկայացրել ենք, որն ընդունվել էր նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն «Հանրապետականը» խորհրդարանում մի ձայնով չի անցկացրել։ Մենք մեր մասով պարտավորությունը կատարել են»,- ընդգծեց նա։
Վարչապետը, անդրադառնալով իր իշխանության օրոք քաղբանտարկյալների, քաղհալածյալների և անձնական վրեժխնդրությունից զերծ մնալու իր խոստմանը, հայտարարեց, թե սա էլ 100 տոկոսով կատարել է։ «Խոստացել էի, որ մեր հարաբերությունները բոլոր ուղղություններ՝ ԵՄ-ի, ՌԴ-ի, ՉԻնաստանի ու ԱՄՆ-ի մեր հարևանների հետ խորացնելու ենք։ Իհարկե, կատարվում է խոստումը»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Մարտի 1»-ի պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելուն․ «Կանգնո՞ւմ են, թե՞ ոչ, պատասխանում եմ՝ կանգնում են։ 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է»,- շարունակեց Փաշինյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ 100 տոկոսով կատարել է նաև իր այն խոստումը, որ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։
20:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Վարչապետն արդեն իսկ տեղեկացրել էր, որ նպատակն է ուղիղ եթերում պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
«Կաշխատենք նույն սկզբունքով՝ կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել»,- հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:16 • 18.04.24 Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել