Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Լյուբով Ուսպենսկայան

11:31 • 22.04.19

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է հայտնի ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ապրիլի 22-ին ծրագրված համերգի կազմակերպիչներին:

Նշվում է, որ երգչուհին պետք է համերգ տար Բարնաուլում, սակայն առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել մեկնել:

«Հիմա սպասում ենք ինքնազգացողության վերաբերյալ որոշմանը: Ըստ ամենայնի՝ համերգը կտեղափոխվի»,-ասել է աղբյուրը: