Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Ֆրանսիայի Վերսալ քաղաքի հայտնի պալատային համալիրի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Պարկ դե Կլանյի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Ներկա պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ տուժողներ չկան: Սոցցանցում տարածված մի քանի տեսանյութերում երևում է երկինք բարձրացած ծխի հսկայական քուլաները:
Incendie en cours à #Versailles pic.twitter.com/HI3nfOFX2O
— Ayma147 (@ayma147) April 23, 2019
Breaking: Massive fire in Versailles, France. pic.twitter.com/9X0gAAnFz9
— PM Breaking News (@PMBreakingNews) April 23, 2019










