Նազարբաևն առաջարկել է Տոկաևին առաջադրել Ղազախստանի նախագահի պաշտոնում

11:41 • 23.04.19

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևին «Նուր Օտան» կուսակցության կողմից առաջադրել երկրի ղեկավարի պաշտոնում, գրում է РИА Новости-ն:

«Ես քննարկման եմ դնում Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը»,- ասել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևը հրաժարական էր տվել մարտի 20-ին, ինչից հետո երկրի ղեկավար էր դարձել մինչ այդ Սենատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տոկաևը:

Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին:

 

Նազարբաևն առաջարկել է Տոկաևին առաջադրել Ղազախստանի նախագահի պաշտոնում