«Ինքնասիրահարված դեմագոգների համար առաջնային նպատակ է ամեն գնով իրենց ցուցադրելը». The Armenite-ը ներկայացրել է Թրամփի և Փաշինյանի ընդհանրությունները
The Armenite բլոգը ծավալուն անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհանրություններին՝ նկատելով, որ երկու քաղաքական գործիչների միջև առկա բազմաթիվ տարբերություններից անկախ, որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, կան:
«Առաջին հայացքից Թրամփն ու Փաշինյանը սրանից ավելի տարբեր չեն կարող լինել: Նրանցից մեկը միլիարդատեր է, մյուսը՝ աղքատ, մեկը հաջողակ գործարար է, մյուսը՝ ձախողված լրագրող, մեկը պրոֆեսիոնալ ձևով կարողանում է իր գործունեության համար մասնավոր ֆինանսավորում գտնել, իսկ մյուսը սակավ բանիմացություն է ցուցաբերում իր գործունեության համար օտարերկրյա կառավարություններից ֆինանսավորում գտնելու հարցում: Սակայն այս ամենը կարող է խաբուսիկ լինել»,-գրում է անդրադարձի հեղինակ Ուիլյամ Բայրամյանը:
Կասկածի ուժը
Հեղինակը հիշեցնում է, որ Թրամփի՝ քաղաքականություն մտնելու լուրջ քայլը սկսվեց նրանից, որ միլիարդատերն անընդհատ փորձում էր կասկածի տակ դնել այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի իշխանության օրինականությունը: Բացի այդ, նա վիճակում էր այն փաստը, որ Օբաման ծնվել է ԱՄՆ-ում: Նա ասում էր, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը ծնվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, ուստի՝ չի կարող նախագահ լինել: Թրամփի՝ ամեն ինչ կասկածի տակ դնելու մարտավարությունը չսահմանափակվեց միայն Օբամայով, ավելի ուշ նույն կասկածի տակ հայտնվեցին Հիլարի Քլինթոնը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, գլխավոր դատախազները, Գերագույն դատարանը և մյուսները:
«Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանը տասը տարով ավելի շուտ է սկսել դեպի ղեկավար պաշտոն տանող ուղին: Իջևանից եկած երիտասարդը քաղաքական դաշտ է մտել որպես ընդդիմադիր լրագրող, որը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսեց քննադատել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կառավարության անդամներին, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին»,-գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ թեև Փաշինյանն իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի համար, սակայն իր մեղադրանքները չէր կարողանում հիմնավորել որևէ ապացույցով:
Բայրամյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ԱՄՆ իշխանությունները Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ի վերաբերյալ նշել են, որ այն «քաղաքական սենսացիաներ անող տաբլոիդ է, որն անհիմն հրապարակումներ է անում, և փաստերն անտեսողի հեղինակություն ունի»:
Կրկին անդրադառնալով Թրամփի և Փաշինյանի միջև նմանություններին՝ հեղինակը գրում է, որ երկուսն էլ մեծ արհամարհանք ունեն ազգային ինստիտուտների նկատմամբ: Թրամփն ու իր «դաշնակից» լրատվամիջոցները միլիոնավոր ամերիկացիների հավատացրել են, որ այնպիսի հարգելի ազգային ինստիտուտներ, ինչպիսին են հետախուզական ծառայություններն ու պետական մյուս գործակալությունները, կոռումպացված են:
«Փաշինյանն իր հերթին տասնամյակներ շարունակ աշխատել է այժմ իր իսկ ղեկավարած նախարարությունների, կառավարական հաստատությունների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ՝ Թրամփի պես հայտարարելով, որ դրանք «արմատից փտած են», և որ «ճահիճը պետք է չորացնել»,-գրում է Բայրամյանը՝ մանրամասնելով, որ Փաշինյանի քննադատությունը վերաբերել է ՀՀ դատական, ընտրական համակարգերին, ոստիկանությանը, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահից մինչև ցածր օղակներ:
«Տարիներ շարունակ առավելապես անհիմն հարձակումներ անելու հետևանքով ստեղծվեց մի միֆ, որն անընդհատ Փաշինյանին տեսադաշտում էր պահում և որը, ինչպես և Թրամփի դեպքում, նրան օգնեց հասնել երկրի կառավարման բարձունքին»,-շարունակում է Բայրամյանը՝ նկատելով, որ Թրամփի և Փաշինյանի պես ինքնասիրահարված դեմագոգների համար առաջնային նպատակ է ամեն գնով իրենց ցուցադրելը, և նրանց ամենևին էլ չի մտահոգում այն, որ երկրի հասուն ղեկավարը պետք է գիտակցի, որ բարեփոխումների վրա աշխատելուն զուգահեռ, կարևոր է պահպանել ժողովրդի՝ երկրի ինստիտուտների նկատմամբ հավատը:
Ժամանակ և սոցմեդիա
Հեղինակը հիշեցնում է, որ սկզբում, երբ Թրամփը հայտարարեց նախագահական հավակնություններ ունենալու մասին, ոչ ոք նրան լուրջ չէր վերաբերվում: Սակայն Թրամփը հասկացավ, որ հանրությանը դուր են գալիս իր անսովոր, աղետալի ելույթները, հայտարարությունները, երբ լեփ-լեցուն մարզադաշտերում նա հայտարարում էր, որ «փտած համակարգը փրկչի կարիք ունի»:
«Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա տարիներ շարունակ զրպարտում էր ցանկացած մեկին, որին իր սուր լեզուն հասնում էր: Իր հանրային ելույթներում Փաշինյանը Թրամփից է՛լ ավելի պերճախոս էր»,-նշում է Բայրամյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը միշտ էլ «գիտեր»՝ ում մեղադրել Հայաստանի ամեն մի խնդրի համար, ինչպես այդ խնդիրները լուծել, և այդ մասին բարձրաձայնում էր:
Հեղինակի կարծիքով՝ թե՛ Թրամփի, թե՛ Փաշինյանի դեպքում նրանց հայտնիությանն առավելապես նպաստող գործոնը եղել է սոցմեդիան. Թրամփի դեպքում՝ Twitter-ը, Փաշինյանի դեպքում՝ Facebook-ը: Սա հարված էր երկուսի մրցակիցների համար էլ, և երբ նրանք գիտակցեցին, որ սոցմեդիայի էկոհամակարգն իրենց ձեռքում է, այն գրոհեցին կոնտենտով: Իրենց մրցակիցների հետ իմաստալից բանավեճերով զբաղվելու փոխարեն, նրանք նախապատվությունը տվեցին ավելի լայն լսարանի համար հեշտմարսելի շփումներին, որոնք հետզհետե ավելի ու ավելի շատ «տենդով բռնկված» աջակիցներ ապահովեցին:
Կոգնիտիվ դիսոնանս
«Սակայն այս երկուսի միջև ամենահետաքրքիր տարբերությունը ոչ թե անձնական հատկանիշների կամ կառավարման ձևի մեջ է, այլ նրա, թե ինչպես են նրանց ընկալում մարդիկ: Մինչ Թրամփին հաճախ համեմատում են Հիտլերի երկրորդ գալստյան հետ, Փաշինյանին գովաբանում են որպես Քրիստոսի կամ Գանդիի երկրորդ գալուստ»,-գրում է Բայրամյանը՝ նկատելով, որ Թրամփին քննադատող ամերիկահայերը Փաշինյանի մոլի աջակիցներն են:
«Միևնույն անձը կհանդիմանի ընկերներին և ընտանիքին, վերջիններիս կարծիքով, ստախոս իշխանատենչ շառլատանին չաջակցելու համար և միևնույն ժամանակ կքննադատի նույն բնութագրին համապատասխանող, սակայն աշխարհի մյուս ծայրում գտնվող ղեկավարին քննադատողներին: Կոգնիտիվ դիսոնանսն այստեղ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան հակասական չլիներ: Առավել շփոթեցնող է շատերի՝ դեմագոգիայի համար Թրամփին որպես պոպուլիստ նեոֆաշիստ վերաբերվելու պատրաստակամությունն ու Փաշինյանի դեպքում նման բնութագիրն ընդունելու մերժումը՝ չնայած, որ Փաշինյանն իրականում Թրամփի պես ֆաշիստական միտումներ ունեցող դեմագոգ պոպուլիստ է և, գուցե, Թրամփից էլ մի քիչ շատ»,-գրում է Բայրամյանը:
Այնուհետև հեղինակը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ կառավարությունն այսքան շատ լրագրողների նկատմամբ ճնշում չի գործադրել: Բայրամյանն այս համատեքստում հիշեցնում է հայկական ամենահայտնի կայքերից մեկի գլխավոր խմբագիր, գործող իշխանությունների քննադատ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության կանչելը, News.am և Yerevan.Today կայքերի գրասենյակներում խուզարկություններ անցկացնելը:
«Չնայած, որ Թրամփը կանոնավոր կերպով բանավոր հարձակումներ է գործում լրատվամիջոցների նկատմամբ, ամերիկացիները մխիթարվում են՝ իմանալով, որ հակաթրամփական լրատվամիջոցների գրասենյակներում խուզարկություններ չեն անցկացվում»,-գրում է Բայրամյանը:
Սակայն հեղինակին ավելի շատ անհանգստացնում է թե՛ Թրամփի, թե՛ Փաշինյանի արհամարհական վերաբերմունքն իրենց երկրների դատական համակարգերի նկատմամբ:
«Թրամփը հրապարակավ քննադատել է դատավորներին, դատական համակարգը, իսկ Փաշինյանն իր լկտիությամբ ավելի հեռուն է գնացել՝ թաղելով Հայաստանում անկախ արդարադատության վերաբերյալ բոլոր պատրանքները»,-գրում է Բայրամյանը՝ հիշեցնելով Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քրեական գործի ընթացքին միջամտելու վերաբերյալ արտահոսած խոսակցությունը, ինչպես նաև Փաշինյանի՝ հավաքված ամբոխին ուղղված հռետորական հարցը.«Այս երկրում կա՞ մի դատավար, որը կարող է իմ ասածին ոչ ասել»:
«Փաշինյանի աջակիցները ներում են այս ամենը՝ մոռանալով, որ իրենցից շատերը պատրաստ էին դրանից էլ պակաս բաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական բնույթի ենթադրյալ խախտումների համար խաչել Սարգսյանին: Արդարացման գործընթացը վերածվել է խենթ խմբակային մտածողության, որն անվերահսկելի է մնացել որոշիչ ձայների կողմից, որոնք լռեցվել են այսօրվա Հայաստանում և աշխարհի հայկական համայնքներում Փաշինյանի երկրպագուների կողմից: Փաշինյանի երկրպագուները բոյկոտում են, ծաղրում ու սպառնում այլընտրանքային կարծիքներ հայտնողներին: Ամրագրված սկզբունքների ռացիոնալացումն ու այլասերումն իրականում հետևանքն է կոգնիտիվ դիսոնանսի, որից տառապում են Փաշինյանն ու իր աջակիցները»,-գրում է Բայրամյանը:
Հեղինակն իր անդրադարձը եզրափակում է այն մտքով, որ քանի դեռ Փաշինյանն ու իր կառավարության պաշտոնյաներն ընդդիմության շարքերում էին, իրենց ներկայացնում էին որպես ժողովրդավարական արժեքների սկզբունքային պաշտպաններ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ այդ ամենն իրենց վերջնական նպատակին՝ իշխանությանը հասնելու հարմար միջոցներ էին:
«Այժմ, երբ նրանք հասել են դրան, այլևս չեն մտահոգվում իրենց խոստումների կատարմամբ: Սակայն երբ գործը հասնում է թունավոր մեղադրանք կամ «խայթող» հայտարարություն անելուն, նրանք պատրաստակամ են: Սա կարծես թե հիշեցնում է Վաշինգտոնում գտնվող մեզ քաջ ծանոթ մեկին»,-գրում է հեղինակը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
«Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
Գույքի մենեջմենթի խնդիր է դրվելու. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի մասին
Եթե համախմբվենք՝ ամեն ինչ էլ կարող ենք անել.Կոնսերվատորիայի ուսանողները՝ ԲՈՒՀ-ի հնարավոր փակման մասին
Ինչն արդեն որոշված ու վաճառված է, դրա գումարն էլ տված է՝ պետք է կատարվի. Կոնսերվատորիայի դոցենտ
Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը. Ավինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 15:53 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
- 15:53 • 14.03.24 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
- 14:33 • 14.03.24 Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
- 14:32 • 14.03.24 Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
- 13:04 • 14.03.24 ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
- 15:45 • 13.03.24 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
- 12:41 • 13.03.24 Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
- 19:36 • 12.03.24 Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
- 19:35 • 12.03.24 Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
- 17:41 • 12.03.24 Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
- 17:40 • 12.03.24 Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
- 16:41 • 12.03.24 8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
- 15:57 • 12.03.24 Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
- 15:30 • 12.03.24 Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
- 15:22 • 12.03.24 Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
- 14:18 • 12.03.24 ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
- 13:45 • 12.03.24 Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
- 13:25 • 12.03.24 Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
- 13:17 • 12.03.24 Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
- 12:55 • 12.03.24 Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
- 12:42 • 12.03.24 Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
- 11:17 • 12.03.24 «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
- 11:12 • 12.03.24 Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
- 20:40 • 11.03.24 Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
- 19:29 • 11.03.24 Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
- 19:28 • 11.03.24 Գույքի մենեջմենթի խնդիր է դրվելու. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի մասին
- 18:57 • 11.03.24 Եթե համախմբվենք՝ ամեն ինչ էլ կարող ենք անել.Կոնսերվատորիայի ուսանողները՝ ԲՈՒՀ-ի հնարավոր փակման մասին
- 18:11 • 11.03.24 Ինչն արդեն որոշված ու վաճառված է, դրա գումարն էլ տված է՝ պետք է կատարվի. Կոնսերվատորիայի դոցենտ
- 11:58 • 11.03.24 Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը. Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 10:00 • 19/03 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (լուսանկարներ, տեսանյութ) Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:
-
Քաղաքականություն 10:31 • 19/03 Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։
-
Քաղաքականություն 22:22 • 18/03 Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն․ Փաշինյանը՝ Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչներին Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 19:14 • 13/03 Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է լուրերը այն մասին, որ նա ոչ սթափ վիճակում վարել է մեքենա Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով:
-
Իրադարձային 16:07 • 13/03 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ) ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է երկաթե թոքերի սարքի մեջ, մահացել է Ինչպես նշում է independentcoukը, նա 6 տարեկանում՝ 1952 թվակ
-
Իրադարձային 18:16 • 12/03 Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:
-
Սպորտ 13:49 • 12/03 Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Իրադարձային 10:34 • 14/03 Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
-
Իրադարձային 13:44 • 14/03 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին (տեսանյութ) «Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։
-
Իրադարձային 12:30 • 13/03 Բաղանիսում հանձնելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:
Քաղաքականություն
-
10:56 • 19.03.24 Սի Ծինփինը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ
Տնտեսություն
-
09:12 • 19.03.24 Նյու Դելին ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ օդով մայրաքաղաքը
Սպորտ
-
14:17 • 18.03.24 Անգլիայի հավաքականը ներկայացրել է Եվրո-2024-ի մարզաշապիկները
-
14:04 • 18.03.24 Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել