ՀՀ-ին այդպես էլ չի հաջողվում որևէ կերպ մասնակիցը դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և ստանալ չինական ներդրումներ. Մհեր Սահակյան
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ Tert.am-ը զրուցել է ապրիլի 25-27-ը Չինաստանում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովի քննարկվող թեմաների և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին Հայաստանի մասնակցության մասին:
Ըստ նրա՝ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում ստանալ չինական ներդրումներ և որևէ կերպ մասնակիցը դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, որը դարձել է աշխարհի տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից մեկը։
-Պարո՛ն Սահակյան, ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում անցկացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցում են 37 պետության և կառավարության ղեկավարներ, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Արդեն արվող հայտարարություններից դատելով՝ ի՞նչ սպասենք նախագծից, ի՞նչ ապագա այն կունենա։
-Սա արդեն թվով երկրորդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովն է: Իմ կարծիքով՝ այս համաժողովի կազմակերպմամբ Չինաստանը հետապնդում է հիմնականում երեք նպատակ․այլ երկրների հետ համագործակցության քննարկման պլատֆորմ է ստեղծում, որի ընթացքում, թե՛ Պեկինն իր հերթին, թե՛ Ասիայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից մինչև ամերիկյան մայրցամաքներ ընկած երկրները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց նախաձեռնությունները, սկսել նոր բիզնես ծրագրեր և միլիարդների հասնող ներդրումներ ստանալ ու կատարել ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Պեկինը հնարավորություն է ստանում այս նախաձեռնության շնորհիվ իր տնտեսական ազդեցությունը տարածել աշխարհում, փոխկապակցվածություն ստեղծել այլ երկրների հետ, որոնցում ներդրումներ կատարելով, վաճառելով սեփական արտադրանքը՝ զարգացնել սեփական տնտեսությունը, ամրապնդել անվտանգությունը, ստեղծել Արևմուտքից անկախ տնտեսական, ֆինանսաբանկային մի համակարգ, որը հնարավորություն կտա Չինաստանը վերածել առանձին քաղաքատնտեսական բևեռի։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը սկսվել է ընդամենը վեց տարի առաջ, երբ 2013 թ․-ին Ղազախստանի մայրաքաղաքում դրա մեկնարկը հայտարարեց Սի Ծինփինը։ Մի շարք երկրներ՝ մանավանդ Արևմտյան Եվրոպայի, թերահավատորեն էին վերաբերվում դրան, սպասողական դիրքորոշում էին որդեգրել։ Այս համաժողովը հնարավորություն է տալիս Չինաստանին խոսել արդյունքների մասին, խոսել չինական նախաձեռնությանը մասնակցած երկրների քաղած օգուտների մասին, ինչը բարձրացնում է վստահության աստիճանը, հնարավորություն է տալիս նախաձեռնության հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրներին փոփոխել դիրքորոշումն ու քայլեր ձեռնարկել՝ ընդգրկվելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Դրա լավագույն օրինակն էր Իտալիան, որը ԵՄ-ի կենտրոնական ղեկավարությունից անկախություն դրսևորելով՝ Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում համագործակցության համաձայնագիր ստորագրեց։ Համաձայնագրին հետևեց իտալացիների կողմից չինացիներին Պալերմոյի նավահանգստում ներդրումներ կատարելու առաջարկը, որն ընդունվեց Պեկինի կողմից, իսկ իտալական միրգն ու բանջարեղենը, ալկոհոլային խմիչքներն արդեն որոշակի արտոնություններով դեպի չինական անծայրածիր շուկա առաքվեցին և այլն։
Հարց կառաջա, իսկ ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Բերենք մի քանի օրինակ․ 2013-2018թթ․ ընթացքում չինական կազմակերպությունների ուղիղ ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում մասնակցող երկրներում կազմել է 90 միլիարդ դոլար։ Ասիան Եվրոպային և Ասիական երկրները իրար կապող վեց տնտեսական միջանցքներ են ստեղծվել, որոնք գործում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային թևում՝ «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտում»։ Այստեղ ստեղծվում, մոդեռնիզացվում են երկաթգծային, ճանապարհային հաղորդակցությունները, որոնք կապում են ոչ միայն Չինաստանը, այլև Ասիայի զգալի մասը Եվրոպայի հետ։ Կենտրոնական Ասիայում, Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքներում կատարվում են միլիարդների հասնող ներդրումներ, կառուցվում են ոչ միայն երկաթգծեր ու ճանապարհներ, այլև գործարանային համալիրներ, ներդրումներ են կատարվում էներգետիկ ոլորտում, գյուղատնտեսությունում, ֆինանսաբանկային համակարգում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև «Մետաքսի թվային ճանապարհի» զարգացմանը, էլեկտրոնային առևտրին, նորագույն տեխնոլոգիաների փոխանցմանը։
Մինչև 2019թ․ մարտը Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» համագործակցելու շուրջ համաձայնագրեր է ստորագրել 125 երկրի և 29-ը Միջազգային կազմակերպությունների հետ։ 2013թ․-ից մինչև 2018թ․ Չինաստանի առևտուրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» ընդգրկված երկրների հետ հասել է մինչև 6 տրիլիոն դոլարի և այլն։ Ինչ խոսք, այս արդյունքները տպավորիչ են, եթե սրանց գումարում ենք նաև չինական կազմակերպությունների «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» մասնակից երկրներում կնքված պայմանագրերը, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մոտ 400 միլիարդ դոլարի:
Երրորդ կարևոր դրդապատճառն այն է, որ չինական կողմը փորձում է պատասխանել այն հիմնական մտավախություններին, որոնք կապված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» հետ։ Դրանք հիմնականում կապված են չինական ներդրումների պատճառով որոշ երկրների պարտքի տակ ընկնելու հետ, որոնց պատճառով նրանք հետագայում չինական կողմին զիջում են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, ինչպես օրինակ Շրի Լանկայի դեպքում էր, ինչպես նաև բնապահպանության խնդիրները, որոնք առաջանում են տարբեր տարածաշրջաններում չինական գործարանների ի հայտ գալով, ինչպես նաև աշխարհում «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջոցով չինական ազդեցության տարածմամբ և այլն։ Այսօր Համաժողովի բացման խոսքում նախագահ Սի Ծինփինը փորձեց ցրել այս մտավախությունները՝ նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախաձեռնությունների ֆինանսավորմանը, պարտքերի հետ կապված խնդիրներին և, որ նոր ներդրումների ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձվի բնապահպանական խնդիրներին։
-Ձեր նկատառմամբ՝ ո՞ր երկրներն են առավել ակտիվ չինական նախաձեռնությունում։
-ԵԱՏՄ-ից կառանձնացնեի Ղազախստանը, որին հաջողվեց Չինաստանից ստանալ ներդրումներ, դրանց շնորհիվ զարգացնել սեփական երկաթգծերն ու ճանապարհային ցանցերը, որոնց շնորհիվ դարձել է Չինաստանից Եվրոպա գնացող և եկող ապրանքների կարևոր տարանցիկ ճանապարհային հանգույց։ Որոշակի հաջողություններ է արձանագրում նաև մեր հարևան Վրաստանը, որտեղ չինական կողմը զգալի ներդրումներ է կատարում, թե՛ կոմունիկացիոն ենթակառուցվածքներում, թե՛ ֆինանսաբանկային համակարգում։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում Չինաստանի հետ հաջողությամբ համագործակցում են նաև Բելառուսը, Ռուսաստանը, Պակիստանը, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ, որոնք Չինաստանի հետ համագործակցում են «16+1» ֆորմատով և այլ երկրներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում միլիարդների հասնող ներդրումներ է ստացել նաև Թուրքիան, իսկ Ադրբեջանն իր հերթին հայտ է ներկայացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով տարանցիկ երկիր դառնալու «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու»՝ «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքում»։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևը մասնակցում է համաժողովին մեծ պատվիրակությամբ և հասցրել է առանձին հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
-Նախկինում Մետաքսի ճանապարհի մաս կազմած Հայաստանը պասիվություն է դրսևորում նախագծում։ Այս անգամ միայն Բնապահպանության նախարարության մասնակցությունը բավարա՞ր է մեզ։ Մտահոգող չէ՞ մեր պասիվությունը։
-Ես տեղյակ չեմ, թե Հայաստանի միայն նախարարների մակարդակով Չինաստան մեկնած պատվիրակությունն ի՞նչ բիզնես առաջարկություններից բաղկացած փաթեթ է իր հետ տարել Պեկին և այդ պատվիրակության առջև ի՞նչ խնդիրներ են դրվել, արդյո՞ք պատվիրակությունում առկա են մասնագետներ, ովքեր հասկանում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը», Չինաստանի քաղաքականությունն ու տնտեսությունը, հենց Չինաստանում ունեն ծանոթություններ, կապեր, որոնց միջոցով կարող են հարցեր լուծել: Արդյոք նախօրոք մշակվե՞լ է առաջարկությունների փաթեթ, թե՞ ոչ:
Համենայնդեպս, որոշ ժամանակ անց պարզ կդառնա այդ պատվիրակության այցելության արդյունքները: Բայց պետք է փաստել, որ հայ-չինական տնտեսական, քաղաքական հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում, ինչը փաստում է միայն բնապահպանության նախարարության և ՊԵԿ-մակարդակով համաժողովին մասնակցելը, իսկ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում ստանալ չինական ներդրումներ և որևէ կերպ մասնակիցը դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը դարձել է աշխարհի տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից մեկը։
- Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը չինական նախաձեռնությունից։
-Ես այս հարցի վերաբերյալ հեղինակել եմ «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը, որտեղ մի շարք կոնկրետ առաջարկություններով եմ հանդես եկել, թե ինչպե՞ս կարելի է զարգացնել հայ-չինական տնտեսական, քաղաքական հարաբերությունները, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության» շրջանակներում։ Բերեմ մի քանի առաջարկություն․
Ֆիանանսաբանկային
Չինական ռենմինբիի (Չինաստանի պաշտոնական արժույթ) միջազգայնացումը լայն հնարավորություններ է ընձեռում «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» (ՄԳՄՃ) ընդգրկված՝ կայուն բանկային համակարգ ունեցող երկրներին, քանի որ նրանք հնարավորություն են ստանում չինական բանկերի մասնաճյուղեր ներգրավել սեփական բանկային համակարգում կամ չինական արժույթով աշխատող միջնորդ բանկեր հիմնել, ապահովել սեփական արժույթի փոխարկումը ռենմինբիով։
Իսկ ինչո՞ւ պետք է Չինաստանը հետաքրքրված լինի ռենմինբի-դրամ կոնվերտացիայի ապահովմամբ և ՀՀ-ում չինական բանկի հիմնադրմամբ․ Չինաստանը հնարավորություն կստանա Հայաստանի հետ առևտուր անել չինական արժույթով, որի շնորհիվ կամրապնդվեն ռենմինբիի դիրքերը համաշխարհային ֆինանսական աշխարհում, իսկ Հայաստանում չինական բանկ հիմնվելու դեպքում չինական կապիտալը կներգրավվի Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում։
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ կշահի Հայաստանը։ Հայաստանում Չինաստանի առաջատար բանկերի մասնաճյուղեր բացելու կամ համատեղ հայ-չինական բանկի ստեղծման արդյունքում զգալի ֆինանսական ներդրումներ կկատարվեն երկրում, կտարատեսակվի ֆինանսական դաշտը, դրամ-ռենմինբի փոխարկումն ապահովելու դեպքում երկու երկրների միջև առևտուրը կիրականացվի սեփական արժույթներով, ինչի շնորհիվ հայ և չին գործարարները ստիպված չեն լինի հավելյալ դրամային միջոցներ ծախսել դրամ-դոլար-ռենմինբի փոխանակումների պատճառով:
Ռազմաքաղաքական
ՄԳՄՃ նախաձեռնությունն ապահովագրելու համար Չինաստանն էլ ավելի է մեծացնում ներգրավվածությունը խաղաղապահ առաքելություններում։
ՄԱԿ ԱԽ-ին մասնակցելու հարցում շահագրգռված է նաև Հայաստանը, հնարավոր է Չինաստանի հետ բանակցել և ստեղծել մի առանձին խաղաղապահ զորամիավորում, որը ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում կգործի չինացի գործընկերների հետ համատեղ։ Արդյունքում՝ կխորացվեն հայ-չինական ռազմաքաղաքական կապերը, ՀՀ-ում կստեղծվեն բարձր վարձատրվող աշխատատեղեր, հետագայում արդեն գործնական մակարդակով տեղի կունենա ռազմավարության փորձի փոխանակում հայկական և չինական զորամիավորումների միջև։ Հարց է առաջանում. ի՞նչ շահ կարող է հետապնդել Չինաստանը Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու դեպքում։ Պետք է հաշվի առնել, որ երկար ժամանակ Չինաստանը պատերազմական գործողություններ չի վարել, իսկ Հայաստանն ունի որոշակի ռազմական փորձ: Ուստի 2016թ. ապրիլյան պատերազմում հայկական զինվորականության ձեռք բերած փորձը կարող է հետաքրքրել չինական կողմին։ Չինական կողմին, մասնավորապես, կհետաքրքրի, թե ինչպես էր հայկական կողմը պայքարում իսրայելական անօդաչու թռչող սարքերի և Ադրբեջանի կողմից օգտագործված ռուսական ժամանակակից զինատեսակների դեմ։
Հայաստանում Չինաստանի հետ համագործակցությունը կարող են զարգացնել «ոչ սովորական» զինատեսակների բնագավառում։ Կարելի է համատեղ կառուցել ռոբոտացված զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի ռազմարդյունաբերական կենտրոն Հայաստանում, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում:
Ենթակառուցվածքներ
Հայաստանը ՄԳՄՃ տրանսպորտային ենթակառուցվածքներին միանալու համար պետք է գործնական քայլեր իրականացնի սեփական ճանապարհները, երկաթուղիները զարգացնելու միջոցով:
Թե՛ «Հարավ-հյուսիսում», թե՛ հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում հայկական կողմը կարող է փորձել վարկեր ստանալ Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկից, որը պատրաստ է ՄԳՄՃ շրջանակներում ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման գործում, բայց մինչ այդ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դառնա այդ բանկի տարածաշրջանային անդամը։
ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանել իր շահերը Չինաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանին հետաքրքրող բազմակողմ ծրագրերն ընդգրկել ԵԱՏՄ օրակարգ և թիմային, ամրապնդված դիրքերից ներկայացնել։ Օրինակ՝ Հայաստանը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել, որ ԵԱՏՄ-ն հետևողականություն ցուցաբերի «Հյուսիս-Հարավում» և հայ-իրանական երկաթգծի նախագծում Չինաստանից ներդրումներ ստանալու համար, որի իրականացումն էականորեն կմեծացնի Հայաստանի հնարավորությունները ՄԳՄՃ-ում։
Պետք է լրջագույնս ուսումնասիրվի նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև կնքված «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը և դա օգտագործվի՝ ի շահ Հայաստանի:
ՄԳՄՃ շրջանակներում զարգանում է նաև «Թվային մետաքսի ճանապարհը», որը հնարավորություն է ընձեռում օպտիկամանրաթելային մալուխով զարգացնել Եվրասիական տարածաշրջանի հեռահաղորդակցային ենթակառուցվածքները։
Նպատակահարմար է Չինաստանի կիբերտարածքի վարչությանն առաջարկել, որ Հայաստանը ևս միանա «Մետաքսի թվային ճանապարհ» և «Մետաքսի ճանապարհը կիբերտարածքում» նախաձեռնության իրագործմանը, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնվեն Չինաստանի «Համացանց պլյուսի» և Հայաստանի Թվային փոխակերպման ռազմավարության միջև։
Նպատակահարմար է, որ Հայաստանն ու Չինաստանը 5G բջջային ցանցի զարգացման մասին համատեղ հռչակագիր ընդունեն, ըստ որի՝ երկու կողմերը կխթանեն այս ոլորտում համատեղ հետազոտությունները։
Գյուղատնտեսություն
Հայաստանը պետք է փորձի Չինաստանից ներդրումներ ստանալ գյուղատնտեսության համար՝ պայմանով, որ ստացված տեխնիկայի և նորարարական տեխնոլոգիաների փոխարեն Չինաստանին կմատակարարվեն էկոլոգիապես մաքուր միրգ և բանջարեղեն։ Այսպիսի բնամթերքը կարող է հաջողություն ունենալ Չինաստանում, որտեղ հողի և օդի աղտոտվածության մակարդակը բարձր է։ Նույն տրամաբանությամբ կարելի է նաև ներդրումներ ստանալ մսամթերք արտադրելու համար (Չինաստանում հատկապես մեծ է տավարի մսի պահանջարկը)։ Այս դեպքում ևս մսամթերքը լինելու է առանց քիմիական հավելանյութերի:
Հանրային դիվանագիտություն
Պետք է կարևորել նաև այն փաստը, որ ՄԳՄՃ-ում կարևոր դեր է խաղալու մարդկային գործոնը, ուստի պետք է հեշտացնել և հաճախակիացնել հայ և չին գործարարների, գիտնականների, ուսանողների, տուրիստների փոխադարձ այցելություններն ու անմիջական շփումները, կազմակերպել հատուկ ծրագիր, որի ընթացքում Հայաստան կհրավիրվեն չինացի գործարարներ, որոնց հարկ է ներկայացնել, որ Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, քան Չինաստանում և Հարավասիական մի շարք երկրներում։ Հայաստանում արտադրելու դեպքում նրանք հնարավորություն կունենան արդյունքը վաճառել նաև ԵԱՏՄ շուկայում։
Պետք է փորձել ուղիղ չվերթներ կազմակերպել՝ Երևան-Պեկին-Երևան, Երևան-Շանհայ-Երևան, Երևան-Գուանջոու-Երևան։ Այս քայլի միջոցով կհեշտանա հայ գործարարների մուտքը Չինաստան, կմեծանա չինացի զբոսաշրջիկների թիվը։ Պետք է փորձել կապեր հաստատել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Նանծինի կոտորածների թանգարան-ինստիտուտի միջև։ Երկու գիտական կենտրոնները կարող են համատեղ հետազոտություններ կատարել և արդյունքները տպագրել թե՛ հայերեն, թե՛ չինարեն, թե՛ տարբեր լեզուներով, որի արդյունքում առաջին հերթին Չինաստանում և Հայաստանում կտեղեկանան Հայոց ցեղասպանության և Նանծինի կոտորածների մասին։ Երկու ազգերը նմանատիպ խնդիր ունեն և կարող են միասնական ջանքերով պայքարել ընդդեմ ցեղասպանությունների։
Հայկական կողմը պետք է փորձի օգտագործել նաև Չինաստանի հայկական համայնքի պոտենցիալը, ինչպես նաև ճիշտ օգտագործի այդ երկրի կողմից տրամադրվող կրթաթոշակները։ Կարծում եմ, որ հաշվի առնելով Չինաստանի զգալի հաջողությունները նանոտեխնոլոգիաների, տնտեսության և կառավարման բնագավառներում՝ հենց այս ուղղություններով խորանալու համար պետք է գործուղվեն հայ ուսանողները։ Հարկ է նաև գործարարներից և պետական հիմնարկություններից ճշտել, թե Չինաստանի կամ չինական կազմակերպությունների հետ կապերը խորացնելու համար ինչ ոլորտի մասնագետներ պետք է պատրաստել, որպեսզի ուսանողները Չինաստանից վերադառնալով աշխատանք գտնեն։
Ճիշտ է՝ ԵՄ հանձնաժողովը կասկածանքով է վերաբերվում չինական ՄԳՄՃ-ին և մտավախություն ունի, որ այն կփոքրացնի ԵՄ ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ երկու կողմերը 2015թ. համաձայնեցին ներդաշնակություն ապահովել ՄԳՄՃ-ի և ԵՄ Ներդրումային ծրագրերի միջև, ուստի, եթե Հայաստանին հաջողվի նաև բանակցությունների միջոցով ցույց տալ, որ ԵՄ-Հայաստան-Չինաստան համագործակցությունը համապատասխանում է մի կողմից ԵՄ-Չինաստան վերոհիշյալ համաձայնությանը, մյուս կողմից՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տրամաբանությանը, ապա հնարավոր է, որ այս ոլորտում նույնպես համատեղ ծրագրեր իրականացվեն։ Այսպիսով, ՄԳՄՃ-ն հայ-չինական հարաբերությունների վերաբեռնման լայն հնարավորություններ է ընձեռում, որոնց նպատակային կիրառումը հնարավորություն կտա լավագույնս օգտագործել Հայաստանի ներուժը ՄԳՄՃ-ում։
-Այս նախագծում ակտիվության դրսևորումը, երևի թե, կախված է նաև հայ-չինական հարաբերությունների մակարդակից։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են այսօրվա ՀՀ իշխանությունները կարևորում համաշխարհային լուրջ տնտեսական խաղացողի՝ Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։
-Գիտե՛ք, Չինաստանը սպեցիֆիկ երկիր է, այստեղ Հայաստանը պետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր կոնկրետ գիտելիք ունեն այդ երկրի վերաբերյալ, տիրապետում են այդ երկրի քաղաքական, տնտեսական իրավիճակին, հասկանում են չինարեն, իսկ ամենակարևորը՝ տեղում ունեն կապեր։ Օրինակ՝ եթե Բուլղարիայում աշխատելուց հետո հնարավոր է աշխատել նաև Ռումինիայում կամ Հունգարիայում, ապա այլ է Չինաստանի պարագայում: Սա յուրահատուկ քաղաքակրթություն է իր առանձին արժեքներով ու սովորույթներով, ինչը հասկանալ է պետք։ Ինչպես ասվում է հայտնի սովետական ֆիլմում՝ Восток-дело тонкое (Արևելքը նուրբ հարց է)։ Կարծում եմ՝ Հայաստանում առաջին հերթին պետք է փորձենք հենց այսպիսի հարցազրույցների, հանրային քննարկումների և գիտաժողովների միջոցով (որոնք ժամանակ առ ժամանակ կազմակերպում է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հայաստանյան հիմնադրամը) բարձրացնել Չինաստանի մասին տեղեկատվության և գիտելիքի պակասը, որից հետո հնարավոր կլինի նաև արդյունքներ արձանագրել։ Բայց, ինչ խոսք, պետությունն էլ իր հերթին պետք է հայ-չինական հարաբերություններում ընդգրկի այն սակավ, բայց առկա մասնագետներին, ովքեր ի վիճակի են փոփոխություններ բերել և օգնել տնտեսական հեղափոխությանը։ Անհրաժեշտ է կադրային փոփոխություններ կատարելով՝ վերաբեռնավորել հայ-չինական հարաբերությունները։ Այլապես կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 17:39 • 27/03 Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
-
10:44 • 28.03.24 Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ