Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ

14:53 • 29.04.19

Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Համայնքապետը նաև հայտնեց, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:

 

 

 

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ