Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրան վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան (լրացված)

15:52 • 30.04.19

21:48

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանին այս պահին վիրահատում են. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող ասել՝ բարդ վիրահատություն է, թե ոչ, բայց բավական երկար վիրահատություն է տանում գլխից:

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը:

18:15


Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը Արգիշտի Սեփխանյանը տեղափոխվել է Երևան:

15:52

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ վիրավորը 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։