«Հրապարակ». Արարատ Միրզոյանը նախորդների որոշումներն է կյանքի կոչում

09:55 • 30.04.19

«Ո՞վ է որոշել, որ լրագրողների, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի, հյուրերի պայուսակները պետք է զննող սարքի միջոցով անցկացնել ոչ միայն ԱԺ մուտք գործելիս, այլ նաև դուրս գալիս, ով է խորհրդարան մտնող-դուրս եկող բոլոր մարդկանց մեջ պոտենցիալ «գող» տեսնում, երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից:

«ԱԺ նախագահի որոշումն է: Ու չեմ կարծում, թե դրանով մարդկանց պոտենցիալ գողերի տեղ ենք դնում»: Իսկ ի՞նչն է որոշման հիմք դարձել, գուցե իրեր են պակասել ԱԺ շենքից: «Ախր, գլոբալ առումով Դուք մի բան եք ասում, որ իրականում նախկին որոշումն այդ մասով փոփոխության չի ենթարկվել, պարզապես նախկինում չի պահպանել ներքին ռեժիմը: Մենք մի քանի որոշում ենք փոփոխության ենթարկել, օրինակ՝ էլեկտրոնային սարքերի՝ տեխնիկայի միջոցով մտնելու հետ կապված է եղել, և ինչ մեքենաներ կարող են թույլ տալ շենք մտնել, ինչպես նաև, որ փոխնախարարներն առանց անցագրի կարողանան ներս մտնել, որովհետև նախկինում եկել, ժամերով սպասել են:

Եթե նախկինում նախարարները մուտք են գործել մեքենաներով ԱԺ տարածք, հիմա այդ մասն էլ է հանված, փայն հատուկ պաշտպանվող անձինք են՝ դատախազ և այլն, անվտանգության խորհրդի անդամներ»: Իսկ որտե՞ղ է ԱԺ նա­խագահի այդ որոշումը, նախկինում նման որոշումները հրապա­րակվում էին Arlis.am կայքում: «Հիմա մեզ ասացին՝ հարկավոր չէ, Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ դա ներքին կանոնակարգ է, և պետք չէ հրապա­րակել: ԱԺ կայքում կա»: Սակայն ուշագրավ է, որ ԱԺ կայքում չգտանք այդ որոշումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: