Համացանցում է հայտնվել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի գիշերային փորձի տեսանյութը

15:34 • 30.04.19

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի առաջին գիշերային փորձը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Փորձին մասնակցել է 35 զորահանդեսային հաշվարկ և ցամաքային տեխնիկա, այդ թվում ՝ «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, Т-72Б3 և Т-14 «Արմատա» տանկեր, «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ, «Բումերանգ» զրահամեքենա, «Կուրգանեց» մարտական մեքենաներ և այլն:

Առաջին անգամ փորձին մասնակցել են ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի կուրսանտները, Օդատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայի կին զինծառայողները:

 

Համացանցում է հայտնվել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի գիշերային փորձի տեսանյութը