Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

12:54 • 01.05.19

Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, գրում է minval.az-ը: Այդ նպատակով օրեր առաջ Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները: 

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:

Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:

Վարժանքներին մասնակցում են ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 3-ը:

Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները