Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանաարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի և Վազ 21-21 մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են մի մասն Արտաշատի, մյուսներն էլ Երևանի Սուրբ Աստվածամայր և Էրեբունի բժշկական կենտրոններ:
Նշվում է, որ հարվածի հետևանքով Նիվան կողաշրջվել ու մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, և այն դարձի բերելու համար մեծ ուժեր էին հարկավոր: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մյուսները կայուն ծանր վիճակում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:










