Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մայիսի 18-ին (լրացված, տեսանյութ)
20:07
Դատական նիստն ավարտվեց, դատարանը պաշտպանական կողմին հայտարարություն անելու հնարավորություն չտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատական նիստը նշանակվեց ոչ աշխատանքային օր՝ շաբաթ օրը՝ ժամը 16:00-ին:
20:04
Երևանի դատախազ, գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում անդրադառնալով հիմնավոր կասկածին և դրա գնահատման չափանիշներին, նշեց՝ դատական քննության վարույթի ընթացքում պաշտպանության կողմը, առաջ ընկնելով դատական փուլերից և միախառնելով դրանք, վիճարկեց քրեական գործում առկա ապացույցները՝ հրապարակելով և դրանց մասնակի հետազոտում ապահովելով դատարանում:
«Դատարանը սույն փուլում հիմնավոր կասկածի առկայությանը կամ բացակայությանը գնահատական պետք է տա դրան համապատասխան Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներում արտահայտված սահմաններում»,-նկատեց նա:
Ըստ նրա՝ դատավարական այս փուլը պաշտպանական կողմը վերածեց պաշտպանական ճառի: «Ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ գործի նյութերին, դրանց վերլուծություններին: Փաստարկները՝ 14 էջանոց մեղադրանքի որոշումը, փորձ արվեց աղճատված, տեքստից կտրված իմաստներով յուրովի մեկնաբանել և մատուցել դատարանին: Մինչդեռ, բազմիցս ներկայացվել է, որ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է իրենից ներկայացնում»:
19:21
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավարությունը շարունակվում է դռնբաց ռեժիմով:
Գործը հսկող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր ելույթում նշեց.
«Մենք մնում ենք այն կարծիքին, որ այս մի քանի օր տևած դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառ լսեցինք, և պաշտպանների կողմից մանրամասն և կոնտեքստից կտրված վերլուծություններ կատարվեցին մեղադրանքի առնչությամբ:
Քննիչն ինչ-որ նյութ է թաքցրել, կամ կան հանգամանքներ, որոնք փորձ է կատարվում այս դատական քննության ընթացքում թաքցնել: Ներկայացված նյութերը՝ թե կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, թե դրա ժամկետը երկարացնելու, պարբերաբար փոփոխության է ենթարկվել, և դրանք, բնականաբար, իրավաչափ պայմանավորված են եղել մեկ հանգամանքով, քանի որ ընթացող նախաքննությամբ նոր տեղեկություններ են ձեռք բերվել»,-նշեց նա:
Պետրոս Պետրոսյանն ընդգծեց, որ պաշտպանական կողմի վերլուծություններով փորձ է կատարվում այլ քողի տակ ներկայացնելու, ինչ-որ տեղ մեղադրելով քննիչին, որն այդ գործընթացում ոչ բարեխիղճ է գտնվել:
«Մենք չենք կարող այս փուլում անդրադառնալ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությանը՝ մեղքին, և սա պաշտպանական կողմից վերագրվեց, որ մենք չենք ընդունում, որ դատարանը հիմնավոր կասկածին անդրադառնալիս պետք է ուշադրություն դարձնի մեղադրանքի օրինականությանը, ամենևին, մենք առաջին իսկ նիստից շեշտադրել ենք դա: Չի կարող լինել տեսակետ, որ մենք մեղադրանքի օրինականությունն այս փուլում քննարկելը վիճարկում ենք:
Ինչ վերաբերում է հիմնավորվածության հարցին, ապա ՍԴ-ն իրավացիորեն նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց հարցի քննարկման ժամանակ դատարանները պարտավոր են անդրադառնալ մեղադրանքի օրինականությանը: Դա իրենից ենթադրում է և իրավաչափությունը և հիմնավորվածությունը»:
Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքը մեծածավալ է, համակարգված, և դրա ցանկացած հանգամանքի վերաբերյալ հիմնավորող, ճշմարտացի ցուցմունք տված յուրաքանչյուր անձի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը բարձր է. «Դրանով պայմանավորված՝ մենք կարծում ենք, որ այս փուլում կիրառված խափանման միջոցի օրինաչափությունն առկա է, և դրա շարունակական կիրառությունը պետք է ապահովվի»:
18։13
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքի վիճարկման վերջում հայտարարեց. «Ես խնդրել եմ մի դրվագ, որը կցանկանամ և պարտավոր եմ ասել ուղղակի փակ դռների ետևում: Կխնդրեմ միայն սրա հետ կապված Արցախի երկու նախագահները մնան»:
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արձագանքեց, որ հնարավոր չէ Արցախի նախագահների ներկայությունն ապահովելը. «Նախ դատարանը պետք է քննարկի այդ հարցը՝ պետք է դռնփակ լինի, թե ոչ: Եվ եթե Դուք միջնորդեք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, միջնորդությունը բավարարելուց հետո, եթե դռնփակ եղավ, այլ անձ, բացի կողմերից, իրավունք չունի ներկա գտնվել դատական նիստին»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նիստի մեկ հատվածն անցկացվի դռնփակ, որովհետև մեղադրանքի մի հատվածի վերաբերյալ տեսակետ արտահայտելու և հիմնավոր կասկածը վիճարկելու համար պետք է հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք հնարավոր է՝ պետական գաղտնիքին առնչություն ունենան։
Միջնորդությունը ներկայացնելուց հետո լրագրողները, Արցախի ներկա և նախկին նախագահներն ու դահլիճում գտնվող մարդիկ դուրս եկան նիստերի դահլիճից:
17:59
Դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունը, ազդեցությոնը դիտում է որպես բացասական երևույթ: Այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
«Այս քրեական գործը նման է մի իրավիճակի. ուղտին հարցրել են, ասել են՝ ինչի՞ ա ծուռ, ասել ա՝ իսկ իմ ի՞նչն ա ուղիղ»,- ասաց նա՝ նշելով, որ կյանքում ոչ մի բանի չհասած պետք է լինես, որ ազատության մեջ լինես:
«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրություն ունեցող մարդու մասին ասել, որ կարող է փախչել: Իրենք ո՞ւր էին: Պատերազմից չեմ փախել, մահից չեմ փախել, հիմա իրենցի՞ց պետք է փախչեմ, ո՞վ են իրենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ իր համար վիրավորական է, երբ որևէ մեկն ասում է, թե ինքը կարող է փախչել. «Ինձ խստագույնս վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:
Դատավորն ասաց, թե մարդը ելույթ ունենալիս պետք է կոռեկտ լինի, ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ ինքը չի հայհոյում, ոչ նորմատիվ բառապաշար չի օգտագործում, ո՞րն է խնդիրը:
«Ասում են՝ կատակ չպետք է ասես, ինչո՞ւ: Դա մեր լեզվի բաղադրիչ մասն է, եթե մեր դատական պրակտիկայում նման բան կա, ցավալի է»,- ասաց Քոչարյանը:
17:57
Երևանի տարածքը 2 տոկոս է կազմում Հայաստանի ամբողջ տարածքից: Արտակարգ դրությունը հայտարարվել է 1 բնակավայրում, ՀՀ տարածքի 2 տոկոսում: Այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
«Նշվում է՝ մամուլի ազատության մասին և այլն, և այլն, և այլն: ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, մնացածն առանց խափանման աշխատել են: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել: Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները գործել են 1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում, ՀՀ տարածքի 2 տոկոսում:
2008թ.-ին ՀՀ-ում կար 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը: Որևէ այլ քաղաքում սահմանափակումներ հանրահավաք անելու, հանդիպելու չեն եղել:
Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի 1/3-րդն էր այդ տարիների հրամանագիրը: Ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս:
Խոսելով կալանավորման հիմքերի մասին՝ Քոչարյանն ասաց. «Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երևի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկը չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ որ ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:
Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատար դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: Կան դրական ցուցմունքներ, կա ինձ հետ շփվող մարդկանց ընդհամենը 3 ցուցմունք: 872 վկայից կա 3 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում բարև բարի լույս է ասել: Աբսուրդի մի թատոն է սա»:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ կա Տիգրան Թորոսյանի, Արմեն Գևորգյանի ցուցմունքը, որոնց հետ ինքը համաձայն է, և «ո՞ւմ ցուցմունքը պետք է փոխի, եթե դուրս գա, ո՞ր վկայի վրա կարող է ազդել»:
17:43
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ՝ երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:
Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,֊ ասվում է երաշխավորության մեջ:
17:28
Հայկ Ալումյանը մեղադրեց դատավորին կաշկանդված լինելու մեջ:
«Դատավարության ընթացքում կարգը պետք է սահմանի դատարանը: Դուք դա չեք կարողանում անել ցանկացած դեպքում, երբ դատախազությունն է սկսում խոսել, երբ մենք ենք խոսում, փորձում եք:
Ինչքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան կաշկանդված եք լինում: Դա է նկատվում: Այսուհետ կխնդրեի, որ եթե դատախազությունն ուզում է ինչ-որ բան ասել, թույլ տաք, մենք ավարտենք մեր ասելիքը, հետո տաք իրենց այդ հնարավորությունը»,- ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանը:
17:26
ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանն անձնական երաշխավորություն ներկայացրին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ազատությամբ փոխարինելու մասին:
Դատավորը հարցրեց՝ պնդո՞ւմ եք երաշխավորությունը, հասկանո՞ւմ եք հնարավոր բացասական հետևանքները: Թե՛ Ա. Ղուկասյանը, թե՛ Բ. Սահակյանը պատասխանեցին դրական:
Դատավորը տեղյակ պահեց, որ միջնորդությունը կքննարկի խորհրդակցական սենյակում:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այն ձևակերպումը, որ դատախազությունը տալիս է անձեռնմխելիությանը, կադաստրի շարքային աշխատողն ունի: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց՝ կոչ անելով խոսքերում չհնչեցնել նման գնահատականներ:
Հայկ Ալումյան,ը խոսելով դատախազի մասին, ասաց. «Այս մարդը բոլոր հնարավոր խախտումներն անում է, թույլ եք տալիս դատախազությանը բառը չավարտած միջամտել: Ես ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի խոսքը ընդհատել, բռի ձևով միջամտել»:
Արթուր Դավթյանը նորից կոչ արեց ձևակերպումների մեջ զգույշ լինել: Հայկ Ալումյանը միջամտեց, ասաց, որ այնպես չանեն, որ «իրենք ստիպված լինեն կարգն ապահովել»:
Ա. Դավթյանը կոչ արեց առանց հուզական արտահայտությունների ներկայացնել դիրքորոշումը:
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ: Ինչ ուզեմ, գործի վերաբերյալ ասելու եմ, կարո՞ղ է ինձ պաշտպանելու իրավունք չունեմ»:
17։01
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացել են դատարան, նրանք երաշխավորություն են ներկայացնում Քոչարյանին ազատելու համար։
16:38
Նշենք, որ դատարան եկավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
16:10
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որտեղ էլ հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Քոչարյանը հիշեցրեց, որ ինքը քրեական գործի շրջանակում ցուցմունք չի տվել, այդ պատճառով էլ այդ օրերի իրադարձությունները կներկայացնի բանավոր։
«Անմիջապես ընտրություններից հետո 21․5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է, բայց արդեն ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ, (քանի որ շուրջօրյա հանրահավաքի մտադրության մասին էր հայտարարվել), Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի՝ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը՝ ամիս 21-ին հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարին և նրանց հայտարարվել է, որ միանում են ժողովրդին. ժողովուրդ նկատի ունեն հենց իրենց։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, և չափազանց մեծ մտահոգություն էր այդ շարժմանը ԵԿՄ-ի միանալու մասին լուրը։ Նշում եմ՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի միանալու մասին լուրն էր մտահոգիչ, այլ հենց ԵԿՄ-ինը։ Ես ընդհատեցի իմ այցը Մոսկվա և փետրվարի 22-ին վերադարձա Երևան ուշ երեկոյան։ Հենց օդանավակայանում ինձ զեկուցեցին իրավիճակը և ես հենց հաջորդ օրը ցանկություն հայտնեցի նախագահական նստավայրում հանդիպել բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ»,- մանրամասնեց Քոչարյանը։
Նա պատմեց, որ նշված հանդիպումը կայացավ փետրվարի 23-ին և տևեց է 20 րոպե։ Շարունակությունը կարդացեք այստեղ:
16։08
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը ժամը 17։00-ին կժամանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Նման հայտարարություն արեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննության ժամանակ։
15:59
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որտեղ էլ պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց ուսումնասիրել որոշ տեսանյութեր։ Սակայն դատարանը նշեց, որ հիմա փաստերի հետազոտման փուլ չէ։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված տեսանյութերի զգալի մասը տեսել է մարտի 7-8-ի կողմերը:
«Գորիկ Հակոբյանն ինձ մոտ է բերել ու ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինները սկզբից կատեգորիկ հերքում էին, որ նման տեսանյութեր կան։ Ես ինչի համար եմ իմ մոտ նայել՝ որովհետև իմ հայտնի ասուլիսն էր: Ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ ու հարցրել եմ՝ ինչ իրավիճակ է, քանի որ լրագրողների հետ հանդիպում եմ ու իրավիճակը պետք է ճշտեի։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս, կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագները ինքը ինձ ցույց տվեց, դրանք այսօր ոչ մի տեղ չկան։ Երբ սկսեցին քննադատել, որ նման բան չկա, ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Նաև ցույց տվեց մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Չգիտեմ՝ որտեղ են: Բավական հետաքրքիր նյութեր էին, թե ոնց ա նռնակի պայթյունից ոստիկանության կապիտան զոհվում, բայց այս նյութերը չկան այսօր»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս պնդեց, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված ու ՀՔԾ փոխանցված 3 հատոր գործը ներկա պահին քննվող գործին կցված չէ։ Նա համոզված է, որ իր դեմ ներկայումս հարուցված գործին մի շարք այլ կարևոր փաստարկներ չեն կցվել։
«Ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, և սա պետք է հարցեր առաջացնի։ Դրա համար էինք ասում, որ ամբողջական պատկերացում ունենալու համար դատարանը հնարավորություն տա այս հարցերն ավելի լայն քննարկել։ Եթե չեք ուզում, խնդիր չկա»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս գործով ընդհանրապես ցուցմունք չի տվել և այդ պատճառով ստիպված է այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր։
Գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ արձագանքեց․ «Դատարանն ասաց, որ կարող ենք նշել փաստերը ու դատարանը կհետազոտի այն, բայց խորհրդակցական սենյակում։
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյան էլ հայտարարեց, որ մեղադրող կողմը չի առարկել ու չի առարկելու քրեական գործի քննության ընթացքում նյութեր ներկայացնելուն, ավելին՝ նյութերի հետազոտությամբ կպարզվի, թե ինչը կա քրեական գործում, ինչը՝ ոչ։
«Այս փուլում, որ հայտարարություն է արվում, թե ինչ-որ նյութեր են թաքցվել քրեական գործից և այլն, բայց այլս փուլում բոլորս զրկված ենք նյութերը, տեսագրությունները համեմատելուց: Քրեական գործի քննության ժամանակ մենք կտեսնենք, թե գործերի նյութերի մեջ ինչ կա, բովանդակությունն ինչպիսն է: Եթե ինչ-որ նյութեր լինեն, որոնք պաշտպանության կողմը կհասկանա, որ չկան, կներկայացնի։ Բոլորս այդ փուլում կվերլուծենք ու նոր ճիշտ հետևությունների կարող ենք գալ»,- ընդգծեց դատախազը։
Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց՝ շեշտելով, որ իր ասածն այլ բանի է վերաբերում։
«Իմ ասածն այն է, որ պետական մարմինը՝ ԱԱԾ-ն, չի ներկայացրել նյութեր: Ենթադրում եմ, որ իրենցից չեն պահանջել այն նյութերը, իսկ դա այն մարմինը չէ, որ նյութերն անհետանան։ Խոսքը նրա մասին է, որ սելեկտիվ ձևով ընտրում են, թե ինչը ներկայացնեն, ինչը՝ ոչ»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։
Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ նյութերի ուսումնասիրման փուլում հստակ պարզ կլինի, թե ինչ փաստեր են կցվել գործին։
15։36
Կաշառքը տալիս են ինչ-որ մի բանի համար, մի ծառայության համար: Այն ժամանակ ես նախագահ էի, պետության գլուխն էի, ըստ Սահմանադրության, գործադիր իշխանության հետ արդեն որևէ առնչություն չունեի: Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ինքը չի ասում, որ իրեն մեկը պետք է լավություն անի, ասում է՝ տվել եմ, որ իրեն չխանգարեն: Որևէ փաստ չկա, որ իրեն պետք է խանգարեին, ինչի՞ց է եզրակացության եկել, որ կխանգարեն ... Ինքը ունի մի ընկերություն, վաճառում է այն, և օրենսդրությամբ չի ենթադրում, որ այդ ընկերության վաճառքը պետք է համաձայնեցվի: Որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Սիլվա Համբարձումյանը ընկերություն է վաճառում: Սա աբսուրդի է նմանվում: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են անում: Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետ չի գործում: Երկրորդը՝ հունիսից ապօրինի ձևով իմ գույքի, հաշիվների վրա կալանք են դրել ու այդ հոդվածով իրավունք չունեին դնելու: Կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը: Ուրիշ բացատրություն չկա»,- հավելեց նա:
14:13
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Դատարանում այս մասին հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ շարունակելով ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։
«Չկա հիմք ենթադրելու, որ անձը կխուսափի (պատասխանատվությունից/խմբ.): Այն դեպքում, երբ անձն ուներ բացարձակ ազատություն, և որևէ սահմանափակում չկար երկիրը լքելու համար, նա բուժման նպատակով երկիրը լքելու համար դիմել էր, քանի որ հարգում է պետական մարմնին։ Այսինքն, դատախազության ներկայացրած հիմքերը, որոնք իբրև պետք է լինեն դեմ պարոն Քոչարյանի դեմ, իրականում, համաշխարհային պրակտիկայում ի օգուտ մեղադրյալի են նշվում»,- շարունակեց նա։
Փաստաբանի խոսքին արձագանքեց գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ նկատելով, որ այս մասին խոսել էր նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը։
Ի պատասխան դատավորի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, ստիպված ենք դա անում, քանի որ մի քանի դատարանով անցել են և տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ «մտնի», բայց մեկա չի «մտնում» »։
13:43
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։ Այս փուլում Քոչարյանի փաստաբանները ներկայացնում են իրենց փաստարկները, թե ինչու պետք է իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխվի։
Պաշտպաններից Արամ Օրբելյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Օրբելյանը կարծում է, որ նախաքննական մարմինը մի շարք բացթողումներ ունի։ Ըստ նրա՝ դատավորը պարտավոր է ստուգել՝ արդյոք նախաքննական մարմինը ներկայացրե՞լ է փաստեր, որ նախաքննության ընթացքում անձին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:
«Հարգելի´ դատարան, ուզում եմ ուշադրություն հրավիրեք այս հատվածին, երբ ասում ենք՝ պարոն Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ դադարեցրել է Սահմանադրության 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները, դա չի նշանակում նկարագրություն: Դատարանն ու դատախազը պարտավոր են մեղադրանքի բնույթի ու հիմքերի վերաբերյալ հանգամանալից տեղեկություն ներկայացնել մեղադրյալին»,- ասաց նա։
Օրբելյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն, որպեսզի անձը լինի մեղադրյալ, դրա մասին որոշում պետք է կայացվեր, այդ մասին տեղեկացվեր մեղադրյալին, բայց շեշտեց, որ նախաքննական մարմինը լրացնելով և փոփոխելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, պատշաճ կերպով չի պարզաբանել իր պաշտպանյալին։
«2018թ. նոյեմբերի 2–ին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ մասին տեղյակ պահել կողմին։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին է տրամադրվել ամբողջական ձևաթուղթ՝ պաշտպան ունենալու, մեղադրյալին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, բայց թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ նրա պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել են, որ մեղադրանքը պարզ չէ»–ասաց նա։
Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի անհասկանալի ձևակերպման հիմքով Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը․ «Բայց նախաքննական մարմինը, առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։ Պարոն Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և առնվազն այս փուլում չպետք է նրա նկատմամբ կալանք կիրառվի»,–ընդգծեց Արամ Օրբելյանը։
Վերջինը հիշեցրեց օրենքի պահանջը՝ արարքի քրեաիրավական որակման հիմքում պետք է ընկած լինեն փաստերը, հանցագործության ու դրա հանգամանքների հետ կապված մանրակրկիտ նկարագրությունը, մեղադրանքը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունները, այն պետք է ներառի հանցակազմի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները։
«Արդար դատաքննության իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվում է միայն քրեական օրենքով արգելված գործողության ընդհանրական նկարագրությամբ։ Մեղադրանքն ուսումնասիրելիս ենթադրյալ գործողությունների, որոնք դեռ ապացուցման կարիք ունեն, ու դրանց կապը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ չեն տեսնում։ Ոչ միայն ես չեմ տեսնում»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հարցով խոսել է արտերկրի առաջատար մասնագետների հետ, և նրանք իր հետ համաձայնել են ու կապ չեն տեսել։
Արամ Օրբելյանը շեշտեց, որ այսօր գործով որևէ չպարզված հանգամանք չպետք է լինի, որովհետև, եթե գործում կա չպարզված հանգամանք ,և դա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա գործն ուղղակիորեն չի կարող շարունակվել։
12։12
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի հետ կապված լրագրողներն օրեր շարունակ դժգոհություն ունեին, քանի որ նիստի ժամանակ խոսողների ձայնը վատ էր լսվում։ Դատարանը չէր թույլատրում բոլոր բարձրախոսները ներս մտցնել՝ հայտարարելով, որ կարող է մեկը հեռուստաընկերության դա թույլ տալ, որի կապը բաց է, իսկ մյուսներն օգտվեն այդ կապից։
Այսօր էլ խնդիրը չկարգավորվեց, նիստը մի քանի անգամ ընդհատվեց՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, ինչից հետո լրագրողները բոյկոտեցին դատական նիստը և դուրս եկան դահլիճից։
Բոյկոտից հետո դատարանը որոշեց, որ լրագրողները կարող են անցել ապակյա պատնեշը և հնարավորություն տրվեց դատական նիստերին հետևել հենց նիստերի դահլիճից։
11:40
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը դատարանի դիմաց Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ կներկայանան դատարան։ Սակայն նա հստակ ժամ չնշեց՝ չբացառելով, որ կարող են գալ օրվա 2-րդ կեսին։
Նշենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
11:37
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է փաստարկներ, թե ինչու իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքը պետք է փոխվի։
Երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը և խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:
Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Նիստին զուգահեռ դատարանի բակում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը դեմ և կողմ քաղաքացիների ակցիան։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 13:15 • 08.04.24 Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
- 11:18 • 08.04.24 Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
- 20:43 • 05.04.24 Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Սպորտ
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են
Իրադարձային
-
12:59 • 18.04.24 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից