Տպավորություն է, որ ԱՄՆ-ն սկսում է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորմանը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը
Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։
Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։
Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։
Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։
Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։
Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։
Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։
Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։
Նոր իրողություններ, նոր գաղափարներ
Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։
Նոր ռիսկեր
. Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝ դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։
. Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։
. Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։
. Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ մի պահից սկսած ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ոչ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։
. Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։
. Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։
. Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա բիզնես գործունեության համար։ Շատ դժվար է այստեղ գտնել Հայաստանի շահը։
. Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական մեխանիզմները։
Ամփոփում
Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։
Գործող իշխանությունը կա՛մ չի գիտակցում, կա՛մ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Շարունակելի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
«Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 15:53 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
- 15:53 • 14.03.24 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
- 14:33 • 14.03.24 Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
- 14:32 • 14.03.24 Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
- 13:04 • 14.03.24 ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
- 15:45 • 13.03.24 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
- 12:41 • 13.03.24 Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
- 19:36 • 12.03.24 Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
- 19:35 • 12.03.24 Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
- 17:41 • 12.03.24 Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
- 17:40 • 12.03.24 Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
- 16:41 • 12.03.24 8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
- 15:57 • 12.03.24 Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
- 15:30 • 12.03.24 Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
- 15:22 • 12.03.24 Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
- 14:18 • 12.03.24 ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
- 13:45 • 12.03.24 Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
- 13:25 • 12.03.24 Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
- 13:17 • 12.03.24 Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
- 12:55 • 12.03.24 Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
- 12:42 • 12.03.24 Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
- 11:17 • 12.03.24 «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Քաղաքականություն 11:46 • 19/03 Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ սահմանամերձ գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ սկսվելու մասին հայտարարությունը «Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 10:31 • 19/03 Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։
-
Իրադարձային 10:00 • 19/03 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (լուսանկարներ, տեսանյութ) Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Քաղաքականություն 08:59 • 19/03 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին Փաշինյանի խոսքով՝ սահման ունենալու դեպքում երկիրն ունենում է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանում է արդյոք ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե ոչ։
-
Քաղաքականություն 22:22 • 18/03 Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն․ Փաշինյանը՝ Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչներին Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 19:14 • 13/03 Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է լուրերը այն մասին, որ նա ոչ սթափ վիճակում վարել է մեքենա Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով:
-
Իրադարձային 16:07 • 13/03 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ) ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է երկաթե թոքերի սարքի մեջ, մահացել է Ինչպես նշում է independentcoukը, նա 6 տարեկանում՝ 1952 թվակ
-
Իրադարձային 18:16 • 12/03 Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:
-
Սպորտ 13:49 • 12/03 Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Իրադարձային 10:34 • 14/03 Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
-
Իրադարձային 13:44 • 14/03 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին (տեսանյութ) «Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։
-
Իրադարձային 12:30 • 13/03 Բաղանիսում հանձնելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:
Քաղաքականություն
-
13:18 • 19.03.24 Փաշինյանի և Ստոլտենբերգի հայտարարությունները՝ ուղիղ
Սպորտ
-
14:17 • 18.03.24 Անգլիայի հավաքականը ներկայացրել է Եվրո-2024-ի մարզաշապիկները
-
14:04 • 18.03.24 Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել