300-ամյա ծովահենի ուրվականի հետ ամուսնացած իռլանդուհին խոստովանել է, որ ամուսինը փորձում է իրեն սպանել
Հյուսիսային Իռլանդիայի բնակչուհի Ամանդա Տիգը, որը 2018 թվականի հունվարին ամուսնացել էր Ջեկ անունով ծովահենի ուրվականի հետ, խոստովանել է, որ ամուսինը փորձել է սպանել իրեն: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Ամանդան պատմել է, որ «ամուսնական կյանքի» մեկ տարվա ընթացքում, շնորհիվ ամուսնու, իր մոտ առաջ են եկել մի շարք առողջական խնդիրներ, քանի որ վերջինս իրենից էներգիա է խլում:
Տիգը դիմել է մարդկանց, որոնք կարողանում են կապ հաստատել մահացածների հետ: Նա նշել է, որ Ջեկից բաժանվելուց հետո ինքնազգացողությունն սկսել է լավանալ:
Հավելենք, որ մինչև 2014 թիվն իռլանդուհին ամուսնացած է եղել և 5 երեխա է ունեցել։ 46-ամյա կնոջ խոսքերով` մի անգամ նա պառկած է եղել և հանկարծ զգացել է Հաիթիից ծովահենի էներգիան, ով ապրել է 300 տարի առաջ։ Նրանք ծանոթացել են և օրինականացրել հարաբերությունները:










