Բրիթնի Սփիրսը հոգեբուժարանից դուրս գալուց հետո ակտիվ մարզվում է (տեսանյութ)

05:22 • 30.05.19

38-ամյա փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հոգեբուժարանից դուրս գալուց հետո զարմացրել է երկրպագուներին իր հրաշալի ֆիզիկական վիճակով, գրում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծանր հուզական վիճակը հաղթահարելուց հետո երգչուհին Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որում նա ակտիվ մարզվում է:

Սփիրսը ռեփի ներքո ցուցադրում է մի քանի բարդ վարժություններ:

Աղբյուրը նշել է, որ ենթադրվում է, որ վերականգնողական բուժումից հետո երգչուհին բեմ կվերադառնա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիթնի Սփիրսի պրոդյուսեր Լարի Ռուդոլֆը չէր բացառել, որ երգչուհին երբեք այլևս բեմ դուրս չի գա: Ռուդոլֆը շեշտել էր, որ ստիպված են հետաձգել նրա համերգները, քանի որ դեղերն այլևս երգչուհու վրա չեն ազդում, նա իրեն կորցրել է հոր հիվանդության պատճառով:

Տեսանյութը՝ այստեղ: